Այսօր՝ հունիսի 7 ին, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն ընդունել է հատուկ կարիքավորների խնդիրներով զբաղվող «Ագաթ» կենտրոնի, MIUSA ամերիկյան կազմակերպութան և «Փյունիկ» Միության ներկայացուցիչներին, որոնք Գյումրիում էին Սպորտը Հանուն Հաջողության ծրագիր շրջանականերում:
Քաղաքապետը նախ ողջունել է Գյումրի ժամանած հյուրերին և շնորհակալություն հայտնել քաղաքի հատուկ կարիքներ ունեցող անցած ցուցաբերվող նյութական և բարոյական հսկայական աջակցության համար, ինչպես նաև կարևորել է հաշմանդամ երիտասարդների ներգրավվումը սպորտային կյանքում, ինչի ուղղությամբ արդեն իսկ արված են գործնական քայլեր:
Պատասխան խոսքում հյուրերը շնորհակալություն են հայտնել քաղաքապետից ընդունելության և իրենց ծրագրերին օժանդակելու պատրաստակամության համար, ապա ներկայացրին հաշմանդամություն ունեցող անձանց տարբեր սպորտաձևերում ներգրավվելու ամերիկյան փորձը և դրանց հնարվոր ներգրավվումը Հայաստանում: Բանախոսները տեղեկացրել են նաև, որ այդ նպատակի համար հաշմանդամային սպորտի յոթ մասնագետներ ԱՄՆ-ից արդեն իսկ ժամանել են Հայաստան: Տեղեկացվել է նաև, որ սեպտեմբերի 17-28-ը Հայաստանյանից 10 հոգանոց պատվիրակություն կմեկնի ԱՄՆ` փորձի փոխանակման նպատակով:
Հանդիպման ավարտին կողմերը փոխանակվել են հուշանվերներով:









































