«Իհարկե գալիս է, բայց անկեղծ ասեմ` շատ կարճ ժամանակով, իհարկե, մեկ-մեկ էլ բողոքում է «Բարգավաճ Հայաստանի» պատգամավորներից, նրանց ելույթներից, ասածներից, գրածներից, բայց ինքը ամեն ինչ լավ հասկանում է, որ ասենք թե, անձնական հարաբերությունները ոչ մի կապ չունեն կուսակցական գաղափարների ու մոտեցումների հետ», –Panoarama.am-ի փոխանցմամբ՝ երիտասարդների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը` պատասխանելով երիտասարդներից մեկի հարցին, թե արդյոք վարչապետ դառնալուց հետո վարչապետ Հովիկ Աբրահամյանը այցելում է Ծառուկյաններին:
Նկատենք, որ Ծառուկյանն ու Աբրահամյանը միմյանց հետ խնամիական կապերի մեջ են:
Երիտասարդները տարաբնույթ հարցեր են տվել Ծառուկյանին: Մասնավորապես, ԲՀԿ նախագահը հստակ կարծիք չի հայտնել Սահմանադրական բարեփոխումների գործընթացի վերաբերյալ և ասել է, որ ինքն ընդամենը հետևում է քննարկումներին:
Ծառուկյանը խոսել է նաև կուսակցության առաջիկա գործունեության մասին, ասել, որ պետք է պահել-պահպանել ժողովրդի հավատը:
Մանրամասները՝ Panorama.am-ում









































