Ճապոնական Panasonic ընկերությունը նախատեսում է 2015-ին սկսել էկզոկմախքների կոմերցիոն վաճառքը՝ սարք, որը թույլ է տալիս մարդուն հեշտությամբ բարձրացնել ծանր բեռներ: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը՝ հղում կատարելով ճապոնական ԶԼՄ-ներին:
Power Loader էկզոկմախքը կոստյում է, որը հագեցած է արտաքին կարկասով: Այն կարող է հեշտորեն բարձրացնել մինչև 100 կգ բեռ, ապա այն տանել մինչև 8 կմ/ժ արագությամբ:
Բացի այդ՝ ընկերությունում մշակել են կմախքի թեթևացված մոդել, որի բեռներ բարձրացնելու կարողությունը սահմանափակվում է 40 կգ-ով: Ենթադրվում է, որ այն օգտագործվելու է հիվանդանոցների անձնակազմի կողմից՝ օգնելով հիվանդների տեղափոխմանը մահճակալից սայլակ:
Սարքը կարժենա 5-7 հազար դոլար:








































