Իսպանիայի հավաքականի հարձակվող Դավիդ Վիլյան հայտնել է, որ մտադիր է տեղ զբաղեցնել թիմի հիմնական կազմում: Նա նշել է, որ խաղընկերների հետ միասին կանեն հնարավորը` «Մունդիալ-2014»-ի չեմպիոնի տիտղոսը նվաճելու համար:
«Ազգային թիմում մենք բոլորս ջանասիրաբար մարզվում ենք` հիմնական կազմում խաղադաշտ դուրս գալու հնարավորություն ստանալու համար: Իհարկե, վերջնական որոշում է կայացնում գլխավոր մարզիչը:
Շատ գոհ եմ` Իսպանիայի հավաքականի հայտացուցակում ընդգրկվելու համար: Ջանք չեմ խնայի հիմնական կազմում տեղ զբաղեցենելու համար»,- Marca-ն մեջբերում է Վիլյայի խոսքերը:










































