Friday, 29 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Օլիգարխների խուտուտը, կամ Քոչարյանն էլ արդեն չի փրկի

Որ օլիգարխիան դարձել է Հայաստանի զարգացման գլխավոր արգելակներից մեկը, կարծես թե որևէ կասկած չկա: Այդ մարդկանց համար որևէ զարգացում վտանգավոր է, որովհետև կարող է վտանգի տակ դնել իրենց գերադրական տնտեսա-քաղաքական դիրքը: Քանի դեռ Հայաստանում չի կազմալուծվել օլիգարխիական համակարգը, բարեփոխումների արդյունավետության մասին խոսելն ավելորդ է: Դա նույնիսկ իշխանությունն է ընդունում, բայց դրանք, իհարկե, գերազանցապես բանավոր հարձակումներ են, այսպես ասած՝ անմեղ կսմիթներ, որոնք օլիգարխիային նույնիսկ խուտուտ են տալիս՝ թույլ չտալով բթացնել զգոնությունն ու այսպես ասած՝ լճանալ ինքնամոռացումի մեջ:

Հարցն այստեղ հենց այն է, թե արդյո՞ք Սերժ Սարգսյանն ունի օլիգարխիայից ազատվելու անկեղծ ցանկություն, թե՞ նա մի կողմից օլիգարխիայի դեմ անողոք պայքարի մասին ելույթներ է ունենում, մյուսով՝ ամուր բռնել է օլիգարխիայի ձեռքը և քայլում է նրա հետ: Ընդհանրապես, օլիգոպոլ և մոնոպոլ համակարգը քանդելու և մրցակցային միջավայր ձևավորելու մասին իշխանության հրապարակային հայտարարությունները իրականում ոչ այլ ինչ են, քան միջանկյալ քարոզչական ֆոն, որ անհրաժեշտ է տնտեսա-քաղաքական համակարգը քոչարյանական օլիգարխիայի ռելսերից հանելու և Սերժ Սարգսյանի յուրային օլիգարխիայի «երկաթե տրամաբանությանը» ենթարկելու գործընթացը սպասարկելու համար:

Մինչդեռ երկրի շահը բխում է ոչ թե օլիգարխիական կլանների փոխատեղումից, այլ համակարգի ամբողջական ապամոնտաժումից: Բայց Սերժ Սարգսյանը կարծես թե անկարող է անել այդ բանը, քանի որ նրա իշխանությունը հենված է հենց օլիգարխիական սյանը: Մյուս կողմից՝ իրավիճակը աշխարհում և Հայաստանում իսկապես դինամիկ է փոխվում, և նույն այդ օլիգարխիական սյունը, եթե շարունակի մնալ Հայաստանի ընթացիկ ճանապարհի կենտրոնում տնկված, կարող է արդեն լինել ոչ թե Սերժ Սարգսյանի հենարան, այլ Սերժ Սարգսյանի լրջագույն խնդիր թե՛ հասարակության, թե՛ միջազգային հանրության հետ հարաբերվելու առումով: Այսինքն՝ իր իսկ անվտանգությունից ելնելով, Սերժ Սարգսյանը վաղ թե ուշ դիմելու է օլիգարխիան ամբողջությամբ, այսպես ասած՝ հիմքից կազմաքանդելու քայլին, անկախ յուրային, թե օտար օլիգարխներից: Բայց պարզ է նաև, որ դրա համար նա պետք է ինչ-որ այլընտրանքային հենարան գտնի: Այսինքն՝ եթե նա հենված է օլիգարխիկ սյանը, ապա այն կտրելու և ճանապարհից հեռացնելու համար պետք է գտնի մեկ այլ հենարան:

Բանն այն է, որ Սարգսյանը չի կարող երկու ոտքի վրա ամուր կանգնել առանց հենարանի, որովհետև նա ունի լեգիտիմության խնդիր, որը չի լուծել առ այսօր, ու թերևս չի էլ ուզում լուծել առաջիկայում` մինչև հերթական կամ արտահերթ ընտրություն: Մյուս կողմից՝ օլիգարխիկ սյունից իրապես, համոզիչ քայլերով հրաժարվելը Սերժ Սարգսյանին կարող է տալ այն ամրությունը, որը նրան թույլ կտա յոլա գնալ առանց որևէ հենարանի` հենվելով հասարակական քարտ-բլանշի վրա, որ նա կարող է ստանալ այդ գործում համոզիչ և հետևողական լինելու պարագայում: Դժվար է ասել` այդ հարցում անվստահությո՞ւնը, թե՞ պարզապես ցանկության բացակայությունն է Սերժ Սարգսյանին հետ պահում կարևոր քայլերից, բայց փաստ է, որ դրանք բացակայում են՝ հիմք ստեղծելով երկրում հերթական լարված սոցիալ-քաղաքական ֆոնի համար:

Առկա կլանա-օլիգարխիկ համակարգի առկայությունը միայն Քոչարյանին վերագրելը չի կարող հարատև բանաձև լինել, եթե իհարկե Քոչարյանը չփորձի իր անհարկի միջամտություններով արդարացումների հիանալի առիթ տալ Սերժ Սարգսյանին: Առկա համակարգի համար արդեն վեց տարի է, ինչ թիվ մեկ պատասխանատուն է Սերժ Սարգսյանը: Չէ՞ որ նա հստակ գիտեր, թե ինչ համակարգ է ժառանգություն ստանում: Եվ պետք է որ հստակ պատկերացներ այդ համակարգի առաջ բերելիք ռիսկերը:

Հետևաբար, նա կա՛մ պետք է հրաժարվեր պատասխանատվությունից, կա՛մ եթե ստանձնել է, պետք է այն կրի մինչև վերջ՝ չփորձելով տեղափոխել այլոց վրա: Իսկ եթե Սերժ Սարգսյանն այլոց վրա պատասխանատվություն է տեղափոխելու, ապա միմիայն իրավական հարթության վրա, որովհետև քաղաքականն այստեղ արդեն անպատեհ է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում