Նորմանդիայում դաշնակիցների ափ իջնելու 70-ամյակի տոնակատարություններին նվիրված հանդիսավոր արարողություն է տեղի ունեցել Նյու Յորքում:
Հայտնի Ազատության արձանի՝ քաղաքի գլխավոր խորհրդանիշի վրա, 3 ուղղաթիռներ վարդի կարմիր թերթիկների «անձրև» են տեղացել: Ինչպես Twitter-ում հայտնել է The Washington Post-ը, արձանի վրա թափվել են մոտ 1 մլն թերթիկներ:
Երեկ կայացած հանդիսավոր արարողությանը ներկա է եղել մի քանի հարյուր մարդ, այդ թվում՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերանները և գործող զինծառայողներ:









































