Ամենայն հավանականությամբ, Թուրքիայի նախագահը կընտրվի քվեարկության առաջին փուլում և երկրորդ փուլ անցկացնելու կարիք չի լինի: Այս մասին ասել է Թուրքիայի վարչապետի խորհրդական Յալչին Ակդոգանը՝ գրում է թուրքական Milliyet թերթը:
Ընդ որում, նա չի հայտնել նախագահական ընտրություններին Թուրքիայի իշխող կուսակցությունից մասնակցող թեկնածուի անունը:
Թուրքիայում նախագահական ընտրությունները նշանակված են 2014 թվականի օգոստոսի 10-ին:
Եթե ընտրություններում թեկնածուներից ոչ մեկն առաջին փուլում չստանա ձայների 51%-ը, օգոստոսի 24-ին կանցկացվի երկրորդ փուլ:









































