ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը կհանդիպի Ուկրաինայի նորընտիր նախագահ Պյոտր Պորոշենկոյի և Ռադայի կողմից վարչապետի պաշտոնում նշանակված Արսենի Յացենյուկի, ինչպես նաև Մոլդովայի նախագահ Նիկոլայ Տիմոֆտիի հետ: Այս մասին հաղորդում է Սպիտակ տան մամլո ծառայությունը:
«Պորոշենկոյի և Յացենյուկի հետ նշանակված են առանձին հանդիպումներ՝ քննարկելու համար Ուկրաինայի կառավարության օրակարգը, որը կվերաբերի ժողովրդավարական բարեփոխումներին, տնտեսական զարգացմանը և երկրի արևելյան մասում ճգնաժամի լիցքաթափմանը»,- ասվում է հաղորդագրությունում:
Տիմոֆտիի հետ հանդիպմանը կքննարկվի տարածաշրջանում իրադարձությունների զարգացումը:









































