Friday, 03 05 2024
01:00
ԱՄՆ Պետդեպի զեկույցում անդրադարձ է կատարվել ՄԻՊ գործունեությանը
Իսակովի պողոտայում բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ և զոհ
Մարտի 1-ի գործը վերադառնում է. նոր ապացույցներ են ի հայտ եկել
Մեքենան լիցքավորել է գազալցակայանում, պայթյունը տեղի է ունեցել ճանապարհին
00:00
«Առանց զենքի մատակարարումների Ուկրաինան կապիտուլյացիայի կենթարկվի»․ Բորել
Երևանն ու Կիևը քաղաքական երկխոսություն են սկսում
Կիրանցի «հատուկ ռեժիմը». ինչու և ինչ հիմքով են սահմանափակումներ կիրառվում
Երեվանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Մեր ձգտումների ճանապարհը անցնում է Վրաստանով. վտանգվի այն, կվտանգվի ամեն բան
Հուսով եմ՝ ուժը կբավականացնի պատասխանելու ՌԴ պառլամենտականներին. Զախարովան՝ Ալեն Սիմոնյանին
Հայաստանը կարո՞ղ է դուրս գալ ՀԱՊԿ-ից. հարց՝ Զախարովային
Լիտվան Երևանին և Բաքվին առաջարկում է կիրառել իր Կալինինգրադի տարանցման սխեման
Մեքենան բախվել է հողաթմբին. կա վիրավոր
Գանձակի և Կարմիրգյուղի դպրոցներում ստեղծվել են կանաչ գոտիներ
Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհին երկու ավտոմեքենաների բախման հետևանքով տուժել է չորս մարդ
Հայկական «Իրան-նամեն» գործնական քննություն չի բռնում
Ալիևը Տավուշում կարող է նույնիսկ հողեր վերադարձնել՝ նպատակը Սյունիքում առավելության հասնելն է
Գումարային հարցի շուրջ կռիվ, վեճ, դանակահարություն է տեղի ունեցել
Սահմանազատման ինչ-որ փուլում միջնորդի կարիք կլինի
Դուք առաջարկում եք աղետի տանող ճանապարհ, մենք առաջարկում ենք այլընտրանք. Ռուբեն Ռուբինյան
Սրա մասին երբեք չեմ խոսել, Դուք ստիպեցիք. Արշակյանը՝ ռուսական արգելքների մասին
Խոշտանգումների հանցակազմով հաղորդումներից գրեթե բոլորով 2023-ին քրվարույթներ ենք նախաձեռնվել
Ժողովուրդը՝ լափամանից օգտվողների ապատեղեկատվության թիրախ
Զինված ավազակային հարձակում՝ Երևանում․ թալանել են բնակչուհուն և դիմել փախուստի
Ոչ թե հայ լինել, այլ Հայաստան ունենալ
Իսրայելը ՀԱՄԱՍ-ին մեկ շաբաթ է տվել հրադադարի առաջարկն ընդունելու համար
Սոթքում թշնամու հրետակոծությունից քանդված բնակարանների կառուցման նպատակով հատկացվել է 79 միլիոն 983, 7 հազար դրամ
Էրդողանը հաստատել է, որ Թուրքիան ամբողջությամբ դադարեցնելու է Իսրայելի հետ առևտուրը
Թուրք-ադրբեջանական համակցվածծ բանակի հրամանատարն Իրանում. ի՞նչ է շոշափվում Նախիջեւանից
Մամուլի ազատության օրվա մրցանակը հանձնվել է «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության ղեկավար Հեղինե Բունիաթյանին

Խաչատուր Քոքոբելյանն էլ իր «քաղաքական օրակարգն» է առաջարկում. մամուլ

«Առաջարկը եղել է հրապարակային»,- երեկ «Առավոտի» հետ զրույցում ասաց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ղեկավար Խաչատուր Քոքոբելյանը` պատասխանելով հարցին` պատրաստվո՞ւմ են, արդյոք, ընդունել ԲՀԿ-ի առաջարկները և քաղաքական կոնսովտացիաների փուլ մտնել: Հիշեցնենք, որ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն ասել էր, որ խորհրդարանական բոլոր ուժերի, այդ թվում նաև «Ազատ դեմոկրատների» հետ են բանակցելու: Առաջարկը հնչեցնելու պահին խորհրդարանում կուսակցության ներկայացուցիչներ Խաչատուր Քոբոբելյանը և Ալեքսանդր Արզումանյանը բացակայում էին Հայաստանից: Նրանք վերադարձել են նախօրեին: Իսկ ԲՀԿ-ն արդեն իսկ առաջին փակ հանդիպումներն է անցկացրել ՀՅԴ-ի, ՀԱԿ-ի և «Ժառանգության» հետ:

Քոքոբելյանը նկատեց, որ 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցումն իրենց ծրագրային դրույթներից է, և կուսակցությունում այն սկզբունքային են համարում: Ինչ վերաբեում է խորհրդարանական համակարգին անցնելու առաջարկին. «Ինքս գտնում եմ, որ դրանով ԲՀԿ-ն զուտ քաղաքական տեխնոլոգիա է կիրառում: Դա իր իրավունքն է: Այն ԲՀԿ-ի շուրջ համախմբման ենթատեքստ ունի: Եվ որ քաղաքական ուժերի ներկայացուցիչները խոսում են այն մասին, թե անձերը կարևոր չեն, ես գտնում եմ, որ անձերն էլ շատ կարևոր են: Միայն ծրագիրը չէ, որ պետք է կարևորել: Միշտ կարելի է այնպիսի պլատֆորմ ներկայացնել, որը բոլորի համար ընդունելի կլինի, ու շատ կարևոր է, թե ինչպիսի անձերով են առաջնորդվելու, իրագործելու այդ ծրագիրը»:

Վերջնական որոշումներ «Ազատ դեմոկրատները» դեռ չունի: Դրանք կկայացվեն այսօր կայանալիք կուսակցության վարչության նիստում, որտեղ կքննարկվեն Հայաստանի նախընտրական իրավիճակին վերաբերող տարբեր հարցեր, այդ թվում նաև ԲՀԿ-ի առաջարկն ընդունել-չընդունելու հարցը: Կհստակեցվի առաջիկա նախագահական ընտրություններին կուսակցության մասնակցության ձևաչափը:

«Առավոտի» դիտարկմանը` երեկ տված հարցազրույցում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կարծես «մեսիջ» էր հղել քաղաքական ուժերին` ԲՀԿ-ի շուրջ համախմբվելու, Խաչատուր Քոբոբելյանը պատասխանեց. «Անկեղծ ասած, ես նման «մեսիջ» չտեսա: Այլ «մեսիջ» տեսա` ինքը փորձում է ներկայացնել, որ այս պահին ինքը ԲՀԿ-ի հետ անտեսանելի թելերով կապված չէ»: Ինչ մնում է Ռոբերտ Քոչարյանի` 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի մասին դիտարկումներին, Քոբոբելյանն ասաց. «Ժամանակին իրենք այդ հնարավորություններն ունեցել էին, և եթե այդքան ցանկություն ունեին 100 տոկոսանոց ընտրակարգի անցնելու, իրենց հնարավորությունը կարող էին օգտագործել»: «Հայաստանում մեծամասնական ընտրակարգը նպաստում է տարածքների ֆեոդալականացման գործընթացին՝ ընտրատարածքների սահմաններում, ընդ որում` իշխանությունը կամա թե ակամա աջակցում է դրան, քանի որ միտված է վերարտադրման: Երևույթը չափազանց վնասակար է, և որքան շուտ դրանից հրաժարվենք, այնքան լավ: Իմիջիայլոց, հենց այդ պատճառով մեծամասնական պատգամավորների թիվը մեզանում բազմիցս կրճատվեց: Ափսոսում եմ, որ ես չավարտեցի այդ գործընթացը: Ինչո՞ւ չավարտեցի: Հասարակ պատճառով. իշխանությունն ուզում էր «ֆորա» ունենալ միամանդատ ընտրատարածքներով»,- ասել էր Ռոբերտ Քոչարյանը:

Թերթի հարցին` ի՞նչ եք կարծում, ո՞ւմ կամ ո՞ր քաղաքական ուժի հասցեին է մեղադրանքներ հնչեցնում Քոչարյանը, Խաչատուր Քոքոբելյանն ասաց. «Ես ցանկություն չունեմ մեկնաբանելու Ռոբերտ Քոչարյանին»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում