«Ժողովուրդ»-ը գրում է. «Երբ Հովիկ Աբրահամյանը նշանակվեց վարչապետ, տարօրինակ ակտիվությամբ, անմիջապես ձեռնամուխ եղավ երկրի թե՛ արտաքին, և թե՛ ներքին քաղաքական դաշտերում ընթացող գործընթացներին ակտիվ մասնակցություն ցուցաբերել, հանդես գալ հրապարակային մեկնաբանություններով՝ «ստվերում» թողնելով անգամ ՀՀԿ խոսնակին:
Երեկ էլ ի պատասխան լրագրողների հարցին, թե արդյոք ծանոթացել է Տեր-Պետրոսյանի՝ կառավարության հասցեին հնչեցրած քննադատությանը, Հովիկ Աբրահամյանը, մասնավորապես, ասել է. «Ժողովուրդը նման դեպքերում ասում է` աղվեսն իր պոչն է վկա բերում: Թալանի նախահայրը ամենուր թալան է փնտրում: Այսքանը»: Բայց այսքանով հանդերձ, պարզվում է, որ Հովիկ Աբրահամյանը բավականին ինքնավստահ է ընդդիմության հետ շփումներում:
Մասնավորապես, Կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգին անցնելու վերաբերյալ օրենքի քննարկման ժամանակ (այս տարվա ապրիլի 25-ին), երբ վերջինս անսպասելիորեն հայտնվել էր ԱԺ-ում ու մասնակցել Քառյակի նիստին, ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ Աբրահամյանն ուղիղ տեսքով Քառյակի անդամներին ասել է. «Ինչ պաշտոն ուզում եք, հենց հիմա պատրաստ եմ նշանակելու:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում
Լուսանկարը՝ Armenpress-ի









































