«Խոստովանենք՝ նպատակային ընդունելության մեխանիզմը լավ չի գործում»,- ընդգծել է ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը՝ պատասխանելով «Առաջին լրատվական»-ի այն հարցին, թե արդյոք նպատակային ուղեգրով մարզերից դիմորդներ կա՞ն: Նախարարի խոսքով՝ մեխանիզմը լավ չի գործում 2 պատճառով ՝ դիմորդների ցանկությունն է քիչ լինում, եղած դիմորդների զգալի մասն էլ բուհը ավարտելուց հետո հրաժարվում է պետության, համայնքի առջև իր ստանձնած պարտավորությունը կատարել։ «Ամուսնանում է, անձնական կյանքով, խնդիրներով է պատճառաբանում ու չի գնում»,- մանրամասնել է նախարարը:
«Առաջին լրատվական»-ը հետաքրքրվել է՝ արդյո՞ք նպատակային գործուղումներ լինում են և մասնագետների համար անհրաժեշտ պայմաններ կան։ «Մենք ունենք նման ծրագիր, բայց բյուջեի 40 տոկոսը չի օգտագործվում, որովհետև համապատասխան մարդկանց քանակություն չի հավաքում»,- պարզաբանել է Արմեն Աշոտյանը:








































