«Հայոց լեզու և հայ գրականություն» միասնական քննությանը ԼՂՀ-ում մասնակցելու հայտ էր ներկայացրել 499 դիմորդ,- «Առաջին լրատվականի» հետ զրույցում նշել է ԼՂՀ ԳԹԿ տնօրեն Յուրա Քարամյանը։ «Այսօր քննությունից բացակայել է 8 դիմորդ, բացակա դիմորդներին հնարավորություն կտրվի մասնակցելու լրացուցիչ քննություններին՝ հատուկ տեղեկանքի դեպքում»,- հստակեցրել է Յուրա Քարամյանը: Ըստ նրա՝ քննությունը անցել է հանգիստ։ «Մեզ մոտ քննությունները սովորական են անցնում, քննական լսարանից հեռացվողներ չեն եղել, քննությունը տենդ չէ»,- եզրափակել է ԼՂՀ ԳԹԿ տնօրենը:










































