Saturday, 18 07 2026
Ղազախստանի «վարդագույն լիճը»՝ հատուկ պահպանության ներքո
Կրակոցներ՝ Մուրացան փողոցում. կա զոհ
23:10
Sotheby’s-ի աճուրդում վաճառքի կհանվի պատմության ամենաթանկ դինոզավրերից մեկը
Այգեշատում 36-ամյա վարորդն ավտովթարից հետո վրաերթի է ենթարկել 11-ամյա հետիոտնի
22:50
Իրանի առաջնորդը կասկածի տակ է դրել ԱՄՆ նախագահի ստորագրության վստահելիությունը
Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա․ Պապոյան
22:30
ԱՄՆ-ի հնարավոր հարվածի դեպքում կոչ է արվել տարհանել Դուբայի և Աբու Դաբիի օդանավակայանները
Մուրացանի փողոցում դի է հայտանբերվել․ ՆԳՆ
Նյու Յորքում քննարկում են Նեթանյահուի հնարավոր ձերբակալությունը
«Ֆեստիվառի» տոնական մեծ համերգը` Թալինում
21:50
Wildberries-ը հայտարարել է վաճառողներին տրամադրվող փոխհատուցումների մշակման մասին
ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետներին են ներկայացվել COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու անելիքները. ԱԳՆ խոսնակ
21:30
Իրանը լուրջ վնաս է պատճառել Քուվեյթի նավթավերամշակման գործարանին
Թոխմախի գերեզմանոցում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու դի. shamshyan.com
21:10
Կոնգոյում 864 մարդ է մահացել էբոլա վիրուսից
Ռուսաստան-Չինաստան ռազմավարական դաշնակցությունը «ճեղք» է տալիս
20:50
Իրանի նախագահը կմասնակցի Հնդկաստանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին
Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի
20:30
Քուվեյթը հայտնել է նավթային օբյեկտի վրա Իրանի հարձակման մասին
Սպանությանն օժանդակող 2 ոստիկանները կալանավորվել են․ՔԿ
Թուրքիայի ԱԳ նախարարը Կատարում կքննարկի Հորմուզի նեղուցի անվտանգության հարցը
20:00
Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում
19:50
Օլիմպոսը՝ Համաշխարհային ժառանգության կարգավիճակի ճանապարհին
Հիշարժան օր Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում
19:30
Իրանը դադարեցրել է Միացյալ Նահանգների հետ հուշագրով ստանձնած պարտավորությունների կատարումը
Միջին նորոգման աշխատանքներ՝ Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ
Wildberries-ը հայտարարություն է տարածել
Ֆրանսիայի դեսպանատունը հաստատել է հուլիսի 14-ի ընդունելությանը հյուրերի թունավորման փաստը
18:50
50 զոհ, 500 վիրավոր՝ Իրանում ԱՄՆ-ի ավիահարվածների հետևանքով
Ժաննա Անդրեասյանը ֆրանսահայ դերասան Սիմոն Աբգարյանին պարգևատրել է ԿԳՄՍՆ-ի ոսկե մեդալով

Արամ Ա Կաթողիկոսը Վատիկանում հանդիպել է Լիբանանի և Հայաստանի դեսպանների հետ

Մեծի տանն Կիլիկիո Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսը շարունակում է իր պաշտոնական այցելությունը Վատիկան: Արամ Կաթողիկոսը Վատիկանում հանդիպել է Լիբանանի և Հայաստանի դեսպանների հետ:

Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսության դիվանը տարածել է հայտարարություն, որում մասնավորապես ասվում է. «Վատիկան կատարած իր այցելութեան ծիրէն ներս, Վեհափառ Հայրապետը, ընկերակցութեամբ Առաջնորդ Սրբազաններուն, յաջորդաբար այցելեց Վատիկանի մօտ Լիբանանի ու Հայաստանի դեսպանատուները եւ սիրալիր հանդիպումներ ունեցաւ դեսպաններուն հետ։

Լիբանանի դեսպանը, Զօր. Ժորժ Խուրի, ողջունելով Վեհափառ Հայրապետին ներկայութիւնը Վատիկանէն ներս յիշեց իր առաջին այցելութիւնը վեց տարիներ առաջ Պենետիքթոս Պապին։ Ան ըսաւ, որ ընդհարապէս Միջին Արեւելքի ու յատկապէս Լիբանանի համար այս այցելութիւնը խիստ կարեւոր է, նկատի ունենալով Պապին ու Վատիկանի ամբողջական զօրակցութիւնը Միջին Արեւելքի քրիստոնէութեան ու յատկապէս Լիբանանի։ Իր կարգին, Վեհափառ Հայրապետը շեշտեց Լիբանանի ներքին միասնականութիւնը ամուր պահելու եւ շուտափոյթ Նախագահական Ընտրութիւն կատարելու կենսական կարեւորութիւնը։

Հայաստանի դեսպանատան մէջ Դեսպան Միքայէլ Մինասեան ջերմօրէն ողջունեց Վեհափառ Հայրապետին ներկայութիւնը, անոր փոխանցելով Հայաստանի Հանրապետութեան Նախագահին մաղթանքները։ Վեհափառ Հայրապետը խօսք առնելով ըսաւ, թէ Հայաստանի դեսպանատան մէջ ըլլալ կը նշանակէ հայկական հողի վրայ ըլլալ։ Ան իր ուրախութիւնը յայտնեց Հայաստանի հետզհետէ ծաւալող դիւանագիտական յարաբերութիւններուն գծով ու ողջունեց երիտասարդ դիւանագէտներու ներկայութիւնը արտաքին յարաբերութեանց բնագաւառէն ներս։ Անդրադառնալով Հայոց Ցեղասպանութեան 100-ամեակին, Վեհափառ Հայրապետը շեշտեց դեսպաններու կարեւոր դերը այդ գծով, ըսելով որ 100-ամեակը միայն մեր ժողովուրդին համար յիշելու առիթ մը պէտք չէ ըլլայ, այլ նաեւ՝ յիշեցնելու մեր շրջապատին հայ ժողովուրդի բռնաբարուած իրաւունքները ու այդ իրաւունքներուն վերատիրանալու մեր ժողովուրդին հաւաքական կամքը»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում