Saturday, 20 04 2024
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Սպասվում են տեղումներ
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը

Երբ սպառվում են բոլոր փաստարկները

Օրեր առաջ Yerkir.am-ին Ռոբերտ Քոչարյանի աշխատակազմի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը մեկնաբանելով Աստանայում տեղի ունեցածի և դրան հետևած իրադարձությունները ասել էր հետևյալը. «Որևէ միջազգային կազմակերպությանն անդամակցելը չի կարող արդարացնել Հայաստանի և Արցախի միջև պատնեշների ստեղծումը: Ռոբերտ Քոչարյանի պատկերացումներով` Լեռնային Ղարաբաղը Հայաստանի անբաժանելի մաս է կազմում, ինչի վերջնական իրավական ամրագրմանը պետք է ձգտեն բոլորը»:

Բայց արդյո՞ք Քոչարյանն իր պաշտոնավարման 10-ամյա ժամանակաշրջանում ղարաբաղյան կարգավորման գործընթացի ուղղությամբ արել է որևէ քայլ իր, այսպես ասած, «պատկերացումների» համաձայն: Նա, անշուշտ, իրավացի է, որ Հայաստանի և Ղարաբաղի միջև պատնեշների ստեղծումն անընդունելի է: Բայց ի՞նչ է արել Ռոբերտ Քոչարյանն իր «պատկերացումները» կյանքի կոչելու և դրանք ամրապնդելու համար:

Հակառակը, նա գրեթե ամեն ինչ արել է ու այդ հարցում նաև զգալի հաջողել, որ Հայաստանը չլինի մրցունակ պետություն, չունենա արդիական տնտեսա-քաղաքական համակարգ, արդարացի և արդյունավետ պետական կառավարում, առողջ բարոյահոգեբանական հասարակական մթնոլորտ: Եթե Քոչարյանը եկել է Հայաստան, որպեսզի Ղարաբաղի հետ սահմանին պատնեշ չլինի, ապա պետք է նրան հայտնել, որ նա իրականում Հայաստանում այնպիսի գործունեություն է ծավալել, որն առաջացրել է այդ պատնեշը: Եվ դրա վկայությունը Քոչարյանի նախագահության տարիներին միջազգային ատյաններում Ղարաբաղի հարցի վերաբերյալ ընդունված բազմաթիվ բանաձևերն են, որտեղ հայկական կողմի համար կան, մեղմ ասած, անընդունելի և դիվանագիտական հեռահար վտանգ պարունակող ձևակերպումներ:

Հայաստանի, Ղարաբաղի թիկունքին ամուր կանգնող Հայաստանի ուժը պետք է լիներ ժողովրդավարությունը, որովհետև հասկանալի էր ինքնին, որ տնտեսական մակրո- և միկրոցուցանիշներով շատ դժվար է լինելու մրցել նավթի և գազի զգալի պաշար ունեցող Ադրբեջանի հետ: Հետևաբար Հայաստանի մրցակցային պոտենցիալը միայն կարող էր լինել մտավոր, արժեքային ռեսուրսի մեջ: Իսկ դա նշանակում էր, որ այդ առումով Հայաստանը պետք է տարածաշրջանում լիներ անվիճելի առաջատար երկիր, որտեղ մարդկանց համար ստեղծված է մտավոր պոտենցիալի իրացման լիարժեք դաշտ, որտեղ պետությունը հանդիսանում է ոչ թե մարդկանց ինչ-որ մի խմբի կալվածք, այլ հասարակության ստեղծագործական հարթակ: Սակայն Ռոբերտ Քոչարյանը Հայաստանը վերածեց կալվածքի, իշխանությունը վերածեց փակ բաժնետիրական ընկերության, ձևավորեց կլանա-օլիգարխիկ համակարգ, որն իհարկե հետագայում արձանագրեց մակրոտնտեսական ցուցանիշների աճ, ինչպես նաև Հայաստանում հաստատեց իշխանության անհրաժեշտ վերարտադրության մեխանիզմի կայուն և անխափան գործունեության միջավայր, բայց դրանով ընդամենն ավերվեց այն պետական միջավայրը, որի հուսադրող ծիլերը նկատելի էին Ղարաբաղի շարժման և հետագայում պատերազմի հաղթանակների ապահոված հասարակական ոգևորության մեջ:

Ընտրակեղծիքներով, տնտեսական և քաղաքական համակարգի մենաշնորհով, կյանքի օլիգոպոլ կառուցվածքով աչքի ընկնող Հայաստանը ոչ միայն չկարողացավ դառնալ Ղարաբաղի Հանրապետության ամուր թիկունք, այլ նույնիսկ Ղարաբաղն էլ ներքաշեց այդ «արժեհամակարգային» տիրույթ, երբ Արցախը որպես ինքնուրույն քաղաքականության սուբյեկտ դադարեց գոյություն ունենալ, դուրս մղվեց բանակցային գործընթացից, վերածվեց Հայաստանի կցորդի, Ղարաբաղում սկսեց պրոյեկտվել Հայաստանի մոնոպոլ համակարգը` թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական, թե՛ անգամ հասարակական հարաբերությունների ոլորտում: Իսկ հաշվի առնելով նաև այն, որ Ղարաբաղը միջազգային քաղաքականության ճանաչված սուբյեկտ չէր և միջազգային կառույցների հետ շփումներն ինտենսիվ չէին, նաև բավական փոքր էր Ղարաբաղի տարածքն ինքնին և հասարակական հարաբերություններում փոխադարձ ճանաչողությամբ թելադրվող կաշկանդվածությունը բավական մեծ էր, Հայաստանի համակարգի պրոյեկտումը Ղարաբաղում ունեցավ շատ ավելի տխուր պատկեր` գորշացնելով թե՛ բնական, թե՛ մարդկային մտքի և կամքի տեսանկյունից հարուստ և հիասքանչ այդ տարածքը:

Անկասկած միամտություն կլինի ասել, թե Քոչարյանից առաջ ամեն ինչ ընթանում էր լուսավոր ճանապարհով, բայց նա եկավ ու ավերեց: Անկասկած այդպես չէ, և պատերազմի հրադադարից հետո Հայաստանը չկարողացավ գտնել համարժեք քաղաքական և քաղաքացիական համակարգի կառուցման ուղին, չկարողացավ գտնել հասարակական համաձայնության համարժեք մոդելը: Պարզապես Ռոբերտ Քոչարյանի նախագահության շրջանն այն շրջանն էր, երբ այդ սխալ հունը ինստիտուցիոնալացվեց, արատները բյուրեղացվեցին: Դե իսկ այդ ամենի «դափնեպսակը», թող ներվի ասել, դարձավ Մարտի 1-ի ողբերգությունը, երբ ամեն գնով իշխանությունը պահելու մղումը Երևանի կենտրոնում դարձավ արյունահեղության և մարդասպանության պատճառ:
Պետք չէ բացառել իհարկե, որ իր գործողություններից շատ-շատերը նա արել է համոզմունքով, որ հենց դա է պետք ամուր Հայաստանի և Ղարաբաղի համար, որպեսզի դրանք զոհ չդառնան «միջազգային դավադրությանը»: Եվ նույն այդ հարցազրույցի մեջ Քոչարյանն ակնարկում է այդ մասին` խոսելով գլոբալիզացիայի վտանգների մասին:

Բայց անգամ այդ դեպքում նախ պետք է արձանագրել, որ փաստորեն այդ մտածողությունը ոչ թե պաշտպանում է պետությունը, այլ այն հասցնում է ներքին ողբերգության և աշխարհաքաղաքական իմպոտենտության, հետևաբար այդ մտածողությունը, այդ համոզմունքը ինքնին արդեն իսկ վտանգ է պետության շահի համար: Ու բացի այդ էլ, անհրաժեշտ է նաև արձանագրել ընդհանրապես, որ գլոբալիզացիայի վտանգները կամ այսպես ասած` «համաշխարհային դավադրության» ականջները Հայաստանի իշխանական դասի համար դարձել են հասկացությունները նենգափոխելու բավական հարմար առիթ, հարմար մոդել, որին դիմում են, երբ այլևս վերջանում են մնացյալ բոլոր փաստարկները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում