Ներկայումս Մադրիդում ամբողջ ուժով ընթանում են ռեժիսոր Խուլիո Մեդեմի «Մա Մա» (Ma Ma) նոր ֆիլմի աշխատանքները:
Ֆիլմում գլխավոր դերակատարն է Պենելոպա Կրուսը: Պապարացիներին հաջողվել է մի քանի լուսանկար անել նկարահանման հրապարակից:
Հայտնի է, որ ֆիլմը պատմելու է Մագդա անունով մի կնոջ մասին, որի կյանքում ինչ-որ ողբերգություն է տեղի ունենում:
Կրուսի հետ ֆիլմի էկրանին են հայտնվելու Լուիս Տոսարն ու Ասիեր Էտկսեանդիան:









































