Monday, 06 05 2024
Պարեկները ապրիլի 29-ից մայիսի 6-ը Երևանում հայտնաբերել են 4 123, մարզերում՝ 12 068 խախտում
00:58
Հռոմը հավաստիացրել է, որ Ուկրաինային հեռահար սպառազինություն չի մատակարարում
Սևան-Գավառ ավտոճանապարհին երեք ավտոմեքենա է բախվել, 5 տուժած տեղափոխվել է հիվանդանոց
00:30
Գերմանիան և Ճապոնիան առաջին անգամ ցամաքային համատեղ զորավարժություններ կիրականացնեն
00:15
Նիդեռլանդները F-35 կործանիչներ կուղարկի Էստոնիա մերձբալթյան օդային տարածքում պարեկության համար
Նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով գտնվելու է ԱՄՆ-ում
Ինչ փոխվեց մի քանի օրում. ԱՄՆ դեսպանի անակնկալ այցը Շուշի
Ալմաթիի հանդիպման «սեղանին» փաստաթո՞ւղթ է դրվել
Քրիստոնեապետությո՞ւն. Եկեղեցին իշխանություն է ուզում
ՌԴ դեսպանատան կտերը մի հոգի չի, որ կերել ա․ կտավաճառությամբ են զբաղվել
Գիտեք՝ ես չե՞մ ուզում լրագրող ծեծեմ, բայց դրա իրավունքը չունեմ, արգելված է
15 տարվա ընդմիջումից հետո, առաջին անգամ է Հայաստանի դրոշը տեղադրվում մեր նախրարությունում
Սահմանադրական պահանջ իշխանությանը՝ պաշտապանել ՀՀ քաղաքացու արժանապատվությունը
Մեր երթը անձի մասին չի, սա մեր ինքնաճանաչման և ինքնագնահատականի մասին է
Կիրիլի անունով երդվող նեխած, բոտուլիզմը մեջը կոնսերվաները թափվել են Հայաստանի փողոցներ
Ի սկզբանե՞ էր բանը «քրիստոնեապետության»
Ժիրայր Ոսկանյանի դեմ Միկա Բադալյանի բռնարարքը տիրաժավորվում է և ոչ՝ դատապարտվում
Դավադիր կերպով իշխանափոխություն են ուզում․ դրսից ուղղորդված շարժում է
Կրեմլի ներկայացուցիչը հայտնել է, որ մայիսի 8-ին նախատեսվում է Փաշինյան- Պուտին երկկողմ հանդիպումը
Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
21:30
Ֆրանսիայի ԱԳՆ-ն հերքել է Ուկրաինա զորք ուղարկելու մասին տեղեկությունները
21:20
Սի Ծինփինը կոչ է արել պայմաններ ստեղծել Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցությունների համար
21:10
Չինաստանն աջակցում է Պաղեստինի լիիրավ անդամակցությանը ՄԱԿ-ին
Արարատ Միրզոյանի հայտարարությունը. թուղթ կա՞ Ալմաթիի սեղանին
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 40 սյուն
Միրզոյանը զգուշավոր լավատեսություն է հայտնել առաջիկայում Ալմաթիում սպասվող հայ-ադրբեջանական բանակցությունների վերաբերյալ
20:20
Իրկուտսկում տասնյակ շենքեր ու շինություններ են այրվել անտառային հրդեհներից
20:10
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ Ռաֆահում Իսրայելի ռազմական գործողությունը վտանգի տակ կդնի բանակցությունները
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Նարե և Դավիթ անուններն ամենատարածվածն են եղել Հայաստանում 2023 թվականին

Ուորլիքի համաձայն` Լաչինը հայկական տարածք է՝ անկախ Ղարաբաղի կարգավիճակից

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱՄՆ-ում ՀՀ նախկին փոխդեսպան, ՀՀ ԱԳՆ ռազմաքաղաքական վարչության նախկին պետ, վաշինգտոնաբնակ միջազգայնագետ Արմեն Խարազյանը:

-Պարոն Խարազյան, շաբաթներ առաջ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հրապարակային ելույթով ներկայացրեց ԼՂ հակամարտության կարգավորման ամերիկյան վեց կետերը, որոնք, ըստ էության, Մադրիդյան սկզբունքների արտացոլումն էին: Սակայն այդ սկզբուքները, որոնք բանակցային սեղանի հիմքն են համարվում այսօր, բացասականորեն ընդունվեցին հակամարտող երկրներում: Ըստ Ձեզ` ինչո՞ւ:

-Ես հայաստանյան պաշտոնական աղբյուրներից բացասական արձագանքներ չեմ լսել այդ ելույթի վերաբերյալ, լսել եմ տարբեր այլ կարծիքներ այնպիսի անձանց կողմից, ովքեր այս կամ կերպով շփվում են ՀՀ կառավարության շարքերում գտնվող պաշտոնյաների հետ: ԱԳՆ-ից չեմ լսել այդպիսի գնահատական, շատ ավելի զուսպ գնահատականներ են եղել, քան հասարակայնության շրջանում: Սա նշանակում է, որ նրանք, ովքեր այս բանակցություններում ներգրավված են եղել դրանց առաջին իսկ օրից կամ պաշտոնի բերմամբ ծանոթ են եղել բանակցությունների ողջ գործընթացին, չեն զարմացել Ուորլիքի ելույթից, քանի որ անակնկալ որևէ մոտեցում չի բացահայտվել:

Ընդհանուր հասարակական տրամադրությունները, որոնք մեծապես պայմանավորվում են Մոսկվայից եկող իմպուլսներով, կարծես շատ ավելի ռադիկալացել են: Ադրբեջանի համար է, որ այս ելույթը բավականին մտահոգիչ պետք է լինի` թեև նշված է հայկական կողմի հետքաշումների անհրաժեշտության մասին, որոնք բանակցային ողջ գործընթացում նորություն չեն եղել։ Ադրբեջանի համար կա մեկ մտահոգիչ հարց` ԼՂ կարգավիճակի հարցը: Այս վեց սկզբունքների համաձայն` կարգավիճակը ներկայացվում է ոչ այնպես, ինչպես ցանկանում էր Ադրբեջանը: ԼՂ կարգավաճակն ավելի առաջամետ լուծումներ ունի, քան Ադրբեջանը երբևէ համաձայնել է: Ուստի Ադրբեջանի բացասական վերաբերմունքը հասկանալի է, թեև նա ևս պետք է հասկանա, որ ոչ միայն Հայաստանին, այլև Ադրբեջանին չի տրվելու կարգավորման ավելի օպտիմալ, լուրջ և իրականանալի տարբերակ, քան այսօր:

Պետք է բացատրել, թե ում է ձեռնտու այս հարցի առնչությամբ ՀՀ-ում անհանդուրժողական, անգրագետ տրամադրությունների բորբոքումը: Սրա պատասխանը գտնելու հարցում առավել լայն պետք է մտածել ու հասկանալ, որ նման արձագանքները իմպուլսներ են, որոնք գալիս են Մոսկվայից կամ ուղարկվում են Մոսկվայից, կամ ՀՀ-ն այնքան զգայուն է մոսկովյան իմպուլսներին, որ զգում է դրանք, ընդունում, մեկնաբանում և գերմեկնաբանում: Ես կարծում եմ, որ ոչ մի այլ պատճառ չկա: Սա այն նույն պատճառն է, որի համար մայիսի մեկին շատերը դուրս են գալիս աշխատավորների պաշտպանության ցույցի Երևանում՝ ՄՄ-ին միանալու, կոմունիզմի գովքի, Միկոյանի արձանի տեղադրման կոչերով: Այս բոլորը մեկ արմատից, աղբյուրից ու գաղափարից են ուղղորդվում, և, ինչպես տեսնում ենք, սրա ետևից նույն զանգվածն է գնում:

-Առաջին անգամ էր, երբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահը ներկայացրեց իր երկրի մոտեցումներն առանձին ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահներից, այլ հարց է, որ այս կետերը չէին տարբերվում Մադրիդյան սկզբունքներից: Ո՞րն էր այս ձևաչափով դրանք ներկայացնելու շարժառիթն ու ինչ կարելի է ապագայում սպասել ԱՄՆ միջնորդական առաքելությունից:

-Սրանք նոր ջանքեր որակելը սխալ կլինի: Հավանաբար ամերիկյան միջնորդությունն ավելի կակտիվանա, բայց քանի դեռ Հայաստանից, Ադրբեջանից, Ղարաբաղից ցանկություն չկա տեսնել խնդիրը կարգավորված, ամերիկացիներն անելիք չեն կարող ունենալ: Չեմ կարծում, որ այս ելույթի հարցում խորհրդավոր պատճառներ պետք է փնտրել, պարզապես իրականությունը Հայաստանում և իրադարձությունների զարգացումը Հայաստանի շուրջ ծայրաստիճան անտրամաբանական է դարձել, որ դրսից նայողները, երբ ցանկանում են հասկանալ, թե ինչով է Հայաստանը զբաղվում, հասկանում են, որ Հայաստանը չունի տրամաբանական, ռացիոնալ, ռացիոնալացման ենթարկվող ուղենիշներ: Կարգավորման այդ տեսլականի առաջարկը Հայաստանին ևս մեկ օգնության, փրկության ձեռք է անկախության ապամոնտաժման անդունդ ընկնելուց առաջ: Հայաստանը պետք է հասկանա, որ սա իրեն ձեռք է մեկնված: Բայց, ցավոք, ՀՀ ներկայիս քաղաքական մթնոլորտը, հասարակական բանավեճի որակը ոչ մի դրական հույս չեն ներշնչում: Եթե փնտրենք պատճառներ, թե ինչու Ուորլիքը սկզբունքների մասին որոշեց առանձին հայտարարություն անել, ապա պատճառներից մեկն անկեղծ հետաքրքրությունն է Հայաստանում իրադարձությունների անտրամաբանական զարգացման վերաբերյալ, ցանկություն կա հասկանալու, թե ինչու է երկիրը շահագրգռված սեփական անկախությունը ոչնչացնելու հարցում: Սակայն դա դժվար է հասկանալը, անհնար է, քանի որ մարդիկ արյուն են թափում անկախության համար, այնինչ մեր երկիրը անկախությունը նվիրում է առանց տրամաբանության, առանց գիտակցության ու մեղսունակության նշույլ անգամ ցույց տալու: Սա է խնդիրը:

-Միգուցե Ձեր նշած մթնոլորտի շրջանակում են տեղավորվում այն խորհրդակցությունները, որոնք օրերս անցկացվել են ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարությունների միջև Հյուսիսային Ամերիկայի երկրների հետ հարաբերությունների, համագործակցության ասպեկտների վերաբերյալ: Սա բնակա՞ն գործընթաց է գործընկեր երկրների նախարարությունների միջև:

-Ողբերգական է, ըստ իս: Այլ բացատրություն չկա: ՀՀ ղեկավարությունը դարձել է անմեղսունակ նման հարցերում: Այդ քաղաքականությունն անիմաստ է մեկնաբանել, քանի որ իրականում անհնար է մեկնաբանել, քաղաքականություն չի էլ վարվում: Նույնիսկ աշխարհի ամենածանր բռնակալներն իրենց երկրի անկախությունը չեն ապամոնտաժել: Իմ կարծիքով` Հայաստանը ռուսական հատուկ ծառայությունների, ռուսական պետական գաղափարախոսության մետաստատիկ ազդեցության տակ է: ՀՀ-ում հասարակական առողջության այս մակարդակով պարզապես անհնար է որևէ բան անելը: Եթե հասարաակությունում կա մեկը, ով մայիսմեկյան շքերթին նորմալ է վերաբերվում, ապա ես չեմ էլ պատկերացնում` ինչ է լինելու: Հայաստանն այսպես իր ինքնությունն է կորցնում ու չի կարողանում գտնել:

-Պարոն Խարազյան, Ուորլիքի ելույթի չորրորդ կետում ընդգծում է ՀՀ-ն ԼՂ-ին կապող միջանցքի անհրաժեշտության և այն մասին, որ միջանցքը պետք է ունենա բավարար լայնություն, որպեսզի անվտանգ անցումն ապահովվի, բայց, նրա ներկայացրած կետի համաձայն, միջանցքը չի կարող ներառել ամբողջ Լաչինի շրջանը: Սա այն միակ կետն էր, որը որակվեց որպես ամենաանհանգստացնող: Ի՞նչ է այն ենթադրում:

-Ես հասկանում եմ մեկ բան, որ բանակցային գործընթացում գրեթե ընդունված և երբեք էլ Ադրբեջանի կողմից չհերքված աքսիոմա է, որ ԼՂ-ն ու ՀՀ-ն պետք է ունենան աշխարհագրական ամբողջականություն, կապ, և այդ կապը պետք է լինի հայկական վերահսկողության ներքո ինչպես անվտանգության չափանիշների, այնպես էլ կարգավիճակի չափանիշների տեսանկյունից, ինչը նշանակում է, որ Լաչինի միջանցքը, որպիսին էլ այն լինի, պետք է լինի հայկական` ԼՂ-ի կամ ՀՀ-ի մաս, ինչպես կորոշվի: Սա աքսոիմա է, անվիճելի խնդիր է:

Լաչինն իրականացնում է ԼՂ-ի ու ՀՀ-ի ամենակենսական շահերի իրականացումը, աշխարհագրական անբեկանելի միջանցքի դերը, իսկ թե որքան կլինի միջանցքի լայնությունը, այլ խնդիր է ու այս խնդիրները չպետք է նույնացվեն: Ռազմավարական խնդիրը միջանցքի գոյությունն է, մարտավարական և օպերատիվ խնդիրը` միջանցքի լայնության մասին բանակցությունները՝ այնպես որ միջանցքի լայնությունը, որպիսին որ այն լինի, ծառայի իր ռազմավարական նպատակին: Չես կարող ունենալ մեկ կիլոմետրանոց միջանցք, որտեղ ոչինչ չես կարող տեղակայել ու ապահովել դրա անվտանգությունը, պետք է ունենալ այնպիսի միջանցք, որը կտա ինչպես աշխարհագրական պաշտպանվածություն, այնպես էլ ռազմական խորք, որպեսզի միջանցքը պաշտպանված լինի ոչ միայն դրսից, այլև ներսից, որովհետև միջանցքը նաև ենթակառուցվածք է: Լաչինը պատկերացրեք կիզակետ, Լաչինից հարավ ու հյուսիս ընկած են Զանգելանն ու Քելբաջարը՝ համապատասխանաբար։ Զանգելանի ու Քելբաջարի տարածքները որքան ավելի հյուսիս ու հարավ, այնքան կենսական շահի տարածքի ինտենսիվությունը՝ նվազ, որքան ավելի մոտ Լաչինին, ավելի ուժգին: Ըստ այդ տրամաբանության` բանակցային խնդիրը պետք է լինի միջանցքի լայնության և ռեժիմի ռազմատեխնիկական չափանիշների շուրջ բանակցությունները: Եթե ասվում է, թե միջանցքը սահմանափակ պետք է լինի ու դա պատճառ է առաջարկից հրաժարվելու համար, ապա սիրողական մոտեցում է: Մասնագիտական մոտեցումը միջանցքի փաստի համաձայնությունն է, որը կարծես վաղուց համաձայնեցված է: Ուորլիքի սկզբունքների համաձայն` Լաչինը հայկական տարածք է, տարածք, որը պետք է մնա հայկական վերահսկողության ներքո` անկախ ԼՂ կարգավիճակից: Ես չգիտեմ` խելամիտ որևէ մեկը կարո՞ղ է դեմ լինել սրան:

-Ըստ պարոն Լիպարիտյանի` 1997 թվականի փաստաթղթով մենք Լաչինն ամբողջութամբ պահում էինք հայկական:

-Հիմա ևս պահում ենք հայկական, որն է խնդիրը: Քսանհինգ տարի Լաչինը ՀՀ վերահսկողության տակ է եղել, ցույց տվեք ինձ` ինչ է ստեղծվել Լաչինում՝ բացի տասը ընտանիք բերելուց: Հայկական պահելն ինչպես է լինում թղթի վրա՞, թե՞ իրականում: Անունը դրվում է` Լաչին են պահել, այդ ճանապարհով Գորիսից Ստեփանակերտ պետք է տասը րոպեում հասնեինք, ոչ թե տասը ժամում, այդ ճանապարհի որակը, լայնությունը, ինժեներական լուծումները նայեք: Այսպե՞ս ենք Լաչին պահում: Այդ մարդիկ ոչ կամուրջ են տեսել, ոչ թունել, ոչ նորմալ ճանապարհներ, ոչ արագություններ են տեսել, ոչ ասֆալտի որակ են տեսել: Այդ ճանապարհի որակը, որ տեսնենք, կհասկանանք, թե ՀՀ-ի խոսքի ու գործի միջև ինչպիսի անդունդ է առաջացել: Նրանք, ովքեր ամենաբարձրն են գոռում, ամենաքիչն են անում դրա համար: Ղարաբաղ պահողը մինչև այսօր ԼՂ-ի հետ ենթակառուցվածք կստեղծեր, ոչ թե մեծ-մեծ կխոսեր պարզապես: Քելբաջարում ի՞նչ է արվել մինչև այսօր, եթե Քելբաջար ու Զանգելան են ուզում պահել, ի՞նչ են անում մինչ այսօր իրավիճակ փոխելու համար այնպես, որ մարդիկ ասեն, թե ահա Ադրբեջանի վերահսկողության տակ 70 տարվա Քելբաջարն ու ահա 2Օ տարի Հայաստանի վերահսկողության ներքո Քելբաջարը: Հարցն այսպես պետք է դրվի: Խոսողը պետք է ցույց տա, թե ինչ է արել, եթե ոչինչ չի արել, ապա այս հարցերի շուրջ խոսելու իրավունք չունի, առնվազն որոշիչ ձայնի իրավունք չունի:

-Պարոն Խարազյան, ՀՀ-ում կառավարություն փոխվեց, նորընտիր կառավարությունը պետք է վարի տնտեսությունը, բայց տեսնում ենք, որ գործարարների հետ նորանշանակ վարչապետը պայմանավորվածությունների հիման վրա է խաղի կանոններ հիմնում, այլ ոչ օրենքի: Ի՞նչ է սա նշանակում:

-Վարչապետը պատասխանատու է երկրի տնտեսության համար, իսկ Հայաստանում տնտեսություն կա՞: Չկա: Հիմա այդ վարչապետն ինչի՞ վրա է կառավարում: Ես կասեմ, որ դատարկության: Ինչ էլ որ կա, իրենը չի` ոչ կապը, ոչ ենթակառուցվածքը, ոչ էներգետիկան, ոչ խողովակաշարերը, ոչ ավիացիան, մնում է մանր-մունր կիսաբիզնեսային, կիսաքրեական մասսան ու նրանց կառավարումը, դրանից բացի ի՞նչ տնտեսություն: Այդ մարդը դրա տերն է: Ես այդ դերը գնահատող չեմ, քանի որ այդ դերն այդպես չէ, որ պատկերացնում եմ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում