Գիտնականները հայտնաբերել են վկայություններ այն մասին, որ Լուսինը առաջացել է միլիարդավոր տարիներ առաջ՝ Երկրի և երկնային մարմնի բախման արդյունքում:
Լուսնային ապարների վերլուծությունը ցույց է տվել, որ դրանք պարունակում են հանքային նյութերի հետքեր, որոնցից կազմված է եղել Թեա անունը ստացած այդ ենթադրյալ երկնային մարմինը:
Հետազոտության արդյունքները հրապարակվել են Science ամսագրում:
Գիտնականները համարում են, որ իրենց բացահայտումը հաստատում է երկար տարիներ առաջ շրջանառվող այն հիփոթեզը, որ Լուսինը առաջացել է 4.5 մլրդ տարի առաջ:
Երկրի ու Թեա մոլորակի միջև բախումը տեղի է ունեցել Արեգակնային համակարգի ձևավորման վաղ փուլում: Այս տեսությունը առաջ է քաշվել 1980-ականներին, բայց այն առարկայորեն չէր հաստատվել, քանի որ Թեայի հետքերը չէին կարողացել հայտնաբերել լուսնային ապարներում:
Ավելի վաղ վերլուծությունները վկայել են, որ լուսնային ապարներն ունեն բացառապես երկնային ծագում:








































