Saturday, 18 07 2026
23:50
Հորդանանում Իրանի հարվածի հետևանքով զոհվել է ԱՄՆ 2 զինծառայող
Ղազախստանի «վարդագույն լիճը»՝ հատուկ պահպանության ներքո
Կրակոցներ՝ Մուրացան փողոցում. կա զոհ
23:10
Sotheby’s-ի աճուրդում վաճառքի կհանվի պատմության ամենաթանկ դինոզավրերից մեկը
Այգեշատում 36-ամյա վարորդն ավտովթարից հետո վրաերթի է ենթարկել 11-ամյա հետիոտնի
22:50
Իրանի առաջնորդը կասկածի տակ է դրել ԱՄՆ նախագահի ստորագրության վստահելիությունը
Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա․ Պապոյան
22:30
ԱՄՆ-ի հնարավոր հարվածի դեպքում կոչ է արվել տարհանել Դուբայի և Աբու Դաբիի օդանավակայանները
Մուրացանի փողոցում դի է հայտանբերվել․ ՆԳՆ
Նյու Յորքում քննարկում են Նեթանյահուի հնարավոր ձերբակալությունը
«Ֆեստիվառի» տոնական մեծ համերգը` Թալինում
21:50
Wildberries-ը հայտարարել է վաճառողներին տրամադրվող փոխհատուցումների մշակման մասին
ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետներին են ներկայացվել COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու անելիքները. ԱԳՆ խոսնակ
21:30
Իրանը լուրջ վնաս է պատճառել Քուվեյթի նավթավերամշակման գործարանին
Թոխմախի գերեզմանոցում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու դի. shamshyan.com
21:10
Կոնգոյում 864 մարդ է մահացել էբոլա վիրուսից
Ռուսաստան-Չինաստան ռազմավարական դաշնակցությունը «ճեղք» է տալիս
20:50
Իրանի նախագահը կմասնակցի Հնդկաստանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին
Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի
20:30
Քուվեյթը հայտնել է նավթային օբյեկտի վրա Իրանի հարձակման մասին
Սպանությանն օժանդակող 2 ոստիկանները կալանավորվել են․ՔԿ
Թուրքիայի ԱԳ նախարարը Կատարում կքննարկի Հորմուզի նեղուցի անվտանգության հարցը
20:00
Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում
19:50
Օլիմպոսը՝ Համաշխարհային ժառանգության կարգավիճակի ճանապարհին
Հիշարժան օր Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում
19:30
Իրանը դադարեցրել է Միացյալ Նահանգների հետ հուշագրով ստանձնած պարտավորությունների կատարումը
Միջին նորոգման աշխատանքներ՝ Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ
Wildberries-ը հայտարարություն է տարածել
Ֆրանսիայի դեսպանատունը հաստատել է հուլիսի 14-ի ընդունելությանը հյուրերի թունավորման փաստը
18:50
50 զոհ, 500 վիրավոր՝ Իրանում ԱՄՆ-ի ավիահարվածների հետևանքով

Ոչ թե թանգարան, այլ խայտառակություն բաց երկնքի տակ

Հայաստանում ուր շրջվում ես, խայտառակություն է: Մեր երկիրն արդեն ոչ այնքան թանգարան է, որքան խայտառակություն բաց երկնքի տակ: Բանակում մարդիկ են սպանվում քիչ է, հիմա էլ սկսել են սպանել ծննդատներում:

Մայիսի 30-ին Գյումրիի «Մոր և մանկան» ավստրիական հիվանդանոցի ծննդաբերական բաժանմունքում 3-րդ երեխան ծննդաբերելիս մահացել է 1975 թվականին ծնված Կարինե Պապանյանը: Հունիսի 1-ին նույն Գյումրիի ծննդատանը 22-ամյա Նարինե Ղուկասյանը ծննդաբերել է իր առաջնեկին և երեխայի մահացած դին դրել են կնոջ կրծքին:

Այս ամենը կարելի էր իհարկե զավեշտալի ընկալել, եթե խոսքը չվերաբերվեր մարդկային կյանքերին: Սա ողբերգություն է, իսկ իրավիճակը և դրան պետական պաշտոնյաների արձագանքը՝ խայտառակություն: Բանակում տեղի ունեցած ողբերգական մի դեպքին հաջորդեց մյուսը, մյուսին՝ էն մյուսը, ու այդպես՝ արդեն մի քանի տասնյակ դեպք, բայց պատասխանատու պաշտոնյաները մեղավորների հետ «հաշիվ մաքրելու» փոխարեն, սկսեցին հաշիվ մաքրել հանցագործությունների դեմ պայքարողների և դրանց մասին բարձրաձայնողների դե:

Առաջին դեպքը չէ, որ առողջապահական համակարգում բժշկական անփութությունը կամ անտարբերությունը հանգեցնում է հիվանդի կամ նորածնի մահվան: Բայց մահերը փաստորեն շարունակվում են, բժիշկները փաստորեն շարունակում են ի դեմս հիվանդների տեսնել միայն դրամապանակներ:

Եվ, հերթական սարսափելի դեպքը Գյումրիում: Եթե առաջին դեպքին լինի համարժեք արձագանք, ապա շարունակություններն էլ ավելի սարսափելի չեն լինի: Այդպես է բանակում, այդպես է առողջապահական համակարգում, մյուս բոլոր համակարգերում:

Այս համատարած ամենթաթողությունը, անկազմակերպությունն ու անտարբերությունը, երջանիկ բացառություններով, տիրում է բոլոր ոլորտներում:

Կառավարման համատարած ճգնաժամն ու պաշտոնավարման անկենսունակությունը Հայաստանը վեր են ածել խայտառակության: Հայաստանի քաղաքացիների կյանքը հայտնվել է տոտալ վտանգի տակ՝ ֆիզիկական, բարոյական, հոգեբանական վտանգի տակ, և չգիտես, թե այդ վտանգը հատկապես որ ոլորտում և ինչ տեսքով կայցելի քեզ: Մինչդեռ այս խայտառակությանը վերջ դնելու փոխարեն՝ իշխանությունը զբաղված է սահմանադրական նոր համակարգի հանրայնացմամբ և համակարգերը համատարած կուսակցականացնելով:

Հայաստանում թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական մենեջմենթի որակական բարելավմանն ուղղված արմատական բարեփոխումների փոխարեն իշխանությունը քամում է հանրապետության վերջին ռեսուրսները՝ քաղաքացուն ամեն քայլափոխի դնելով անմիջական մահվան սպառնալիքի առաջ, մահվան դատապարտելով նաև պետությանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում