Nook ապրանքանիշի ներքո էլեկտրոնային ընթերցիչներ արտադրող Barnes & Noble ընկերությունը և Samsung-ը հայտարարել են 7 դյույմանոց պլանշետ Galaxy Tab 4 Nook-ի թողարկման մասին՝ նախատեսված էլեկտրոնային գրքերի ընթերցման համար: Այս մասին հայտնում է Vesti-ն:
Ինչպես ասվում է համատեղ հայտարարության մեջ, նորույթի տերերը հասանելիություն կստանան ինչպես Samsung-ի հավելվածներին, այնպես էլ B&N-ի թվային հավաքածուին՝ կազմված ավելի քան 3 մլն գրքերից, ամսագրերից ու թերթերից:
Սպասվում է, որ Galaxy Tab 4 Nook-ը կթողարկվի օգոստոսի սկզբին:
Samsung-ի հետ միավորվելով՝ B&N-ը փորձում է վերադառնալ շահութաբերության:









































