Իրանի հյուսիսում միմյանց են բախվել մարդատար և բեռնատար գնացքներ: Երկաթուղային վթարի հետևանքով զոհվել է առնվազն 10 մարդ, մի քանի տասնյակը վնասվածքներ են ստացել: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:
Վթարված մարդատար գնացքը Մեշհեդ քաղաքից ուղևորվում էր Թեհրան: Գնացքում եղել է 340 ուղևոր:
Հաղորդվում է, որ գիշերը մարդատար գնացքը մխրճվել է Ամրավան-Դամգան կայարանում կանգնած բեռնատար գնացքի մեջ:
Վթարի զոհերի թիվը կարող է զգալիորեն ավելանալ՝ նշում են տեղի ԶԼՄ-ները: Տարվում է վթարի հանգամանքների հետաքննություն:









































