Չինաստանի հյուսիս-արևմտյան մասում գիտնականները թռչող սողունի՝ պտերոզավրի հինգ ձվեր են հայտնաբերել: Դրանից բացի, հայտնաբերվել են նաև 40 արուի և 50 էգի ոսկորներ, գրում է BBC-ն:
Մինչև այժմ գիտնականներն այս սողունների այդքան լավ պահպանված ձվեր չէին հայտնաբերել:
Տարածքը, որտեղ հայտնաբերվել են սողունների ձվերն ու ոսկորները, պտերոզավրերի ուսումնասիրման լավագույն վայրն են համարում:
Ինչպես կարծում են ուսումնասիրողները՝ դրանք հիմնականում խմբերով են ապրել:
Ենթադրվում է, որ պտերոզավրերը վերացել են 120 միլիոն տարի առաջ՝ ուժեղ փոթորիկի հետևանքով:










































