Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը Բրյուսելում G-7-ի գագաթնաժողովի ավարտից հետո կայացած մամլո ասուլիսում հայտարարել է, թե Ռուսաստանը պետք է դադարեցնի Ուկրաինայում իրավիճակի ապակայունացումը, գրում է «Գրուզիա օնլայնը»՝ հղում անելով ռուսական լրատվամիջոցներին։
«G-7-ի գագաթնաժողովում քննարկվել է երեք հարց։ Առաջինը, Ուկրաինայում իրավիճակի լարումը պետք է անհապաղ դադարեցվի։ Երկրորդ հարցը՝ Պուտինը պետք է ճանաչի Ուկրաինայում նախագահական ընտրությունների օրինականությունը, ինչպես նաև դադարեցնի աջակցել անջատողական շարժումներին և զենքի մատակարարումը սահմանից այն կողմ։ Եվ երրորդը, եթե այդ ամենը տեղի չունենա, ապա մենք կմտցնենք գաղտնի պատժամիջոցներ։ Հաջորդ ամիսը կարևոր և վճռորոշ կլինի ռուսական կառավարության գործողությունների գնահատման համար»,- հայտարարել է Քեմերոնը։









































