Թագադրման օրվան սպասելով արքայազն Ֆելիպեն և արքայադուստր Լետիցիան շարունակում են զբաղվել հասարակական գործերով: Այսպես, նախօրեին Իսպանիայի ապագա թագավորը և նրա կինն այցելել են Մադրիդի Environment Awards-ի արարողությանը, գրում է Spletnik.ru-ն:
Արարողության շրջանակներում արքայազնը պարգևատրել է շրջակա միջավայրի պաշտպանությամբ զբաղվող ընկերություններին: Ֆելիպեն իր ելույթում նշել է շրջակա միջավայրի պաշտպանության նշանակությունը:
Նշենք նաև, որ արքայադստեր հագուստը բաղկացած է եղել խիստ դասական կիսաշրջազգեստից և սպիտակ վերնաշապիկից:
Հիշեցնենք, որ չորեքշաբթի օրը հայտնի է դարձել, որ արքայազն Ֆելիպեն երկու շաբաթից Իսպանիայի թագավոր կհռչակվի:










































