Բրազիլացի սուպերմոդել Ժիզել Բունդխենը նկարահանվել է Elle Կանադա ամսագրի համար, փոխանցում է viva.ua-ն:
Գեղեցկուհին դարձել է փայլերես ամսագրի հուլիսյան համարի հերոսուհին՝ դրա էջերին ներկայանալով հայտնի դիզայներների նոր հավաքածուների ցնցող հագուստներով՝ ցուցադրելով իր անթերի կազմվածքն ու ոճի զգացողությունը:
Կանադական պարբերականին տված հարցազրույցում երկու երեխաների մայրը պատմել է, թե ինչպես է նրան հաջողվում միշտ գեղեցիկ կազմվածք ունենալ:
«Մարմինը տաճար է,- ասում է Ժիզելը: Ես սիրում եմ շարժվել: Ես ձիավարությամբ, սերֆինգով եմ զբաղվում, թենիս եմ խաղում: Ես ակտիվ ապրելաոճ եմ վարում՝ քունգֆու, բոքս, յոգա, փիլաթես: Դրա շնորհիվ ես ինձ կենդանի եմ զգում: Եթե ես շարժման մեջ չեմ գտնվում, ինձ վատ եմ զգում»:










































