Նախօրեին Բեյոնսեն և Ջեյ Զին Նյու Յորքի ռեստորաններից մեկում հանդիպում են ունեցել: Չնայած ամուսնական խնդիրների մասին լուրերին՝ 32-ամյա երգչուհին ամբողջ ժամանակ ժպտացել է, իսկ նրա զգեստի գույնն ավելի է ընդգծել նրա լավ տրամադրությունը, փոխանցում է Spletnik.ru-ն:
Բեյոնսեն իր կերպարը լրացրել է կարմիր բոկոտիկներով և կարմիր-սև պայուսակով, իսկ Ջեյ Զիի հագին սև-սպիտակ ժակետ, ազատ ջինս և սև կոշիկներ են եղել:
Հիշեցնենք, որ ամուսինները ԱՄՆ-ում համատեղ շրջագայության են պատրաստվում, որը կսկսվի հունիսի 25-ին Մայամիում:










































