Մայքլ Ջեքսոնի քույրը՝ 58-ամյա Լա Թոյան, պատրաստվում է ամուսնանալ։ Նա արդեն նշանվել է Ջեֆրի Ֆիլիպսի հետ ։ Լա Թոյան չի թաքցնում իր նշանադրության՝ 14,5 կարատանոց մատանին, գրում է storystar.ru-ը։
Ջեֆրի Ֆիլիպսը ևս հաղորդել է, որ, իսկապես, իրենք նշանվել են, և շատ շուտով կկայանա հարսանիքը։ «Այո, դա ճիշտ է։ Մենք շատ ուրախ ենք սկսելու մեր համատեղ կյանքը»,- ասել է նա։
Լա Թոյան մինչև հիմա երեխաներ չունի, բայց ցանկանում է ունենալ։ Նման ցանկություն նրա մեջ առաջացել է առաջին անգամ։









































