Ամերիկացի ռեփեր և պրոդյուսեր Dr. Dre-ն 40 միլիոն դոլարով գնել է Ժիզել Բունդխենի և նրա ամուսնու առանձնատունը, գրում է Los Angeles Times-ը:
Տունը գտնվում է Լոս Անջելեսի Բրենտվուդ թաղամասում և 16 հազար ք.մ հողատարածք ունի: Առանձնատունը ֆրանսիական ոճով է հարդարված:
Առանձնատան մակերեսը 1.6 հազար ք.մ է: Այնտեղ հինգ ննջասենյակ և ինը լոգարան, գրադարան, սպորտդահլիճ, սաունա, յոթ բուխարի, ավտոտնակ և փակ պատշգամբ կա:
Ժիզել Բունդխենի ամուսինը՝ Թոմ Բրեդին, տունը գնել է 2008 թ. 11,75 միլիոն դոլարով: Զույգը պլանավորել էր տունը վաճառել 50 միլիոն դոլարով:










































