ԵԽ-ը շնորհավորել է Եգիպտոսի պաշտպանության նախկին նախարար, մարշալ Աբդել Ֆահաթ աս-Սիսիին պետության ղեկավարի ընտրություններում հաղթանակի կապակցությամբ և պատրաստակամություն է հայտնել աշխատելու նոր իշխանությունների հետ, ասվում է Եվրախորհրդի կոմյունիկեում, հաղորդում է RIA Novosti-ն։
«Նախագահական ընտրությունների անցկացումը կարևոր քայլ է նշանավորում Եգիպտոսում դեպի ժողովրդավարություն ճանապարհին սահմանադրական ճանապարհային քարտեզի իրականացման գործում։ ԵԽ-ը պատրաստ է սերտորեն համագործակցել Եգիպտոսի նոր իշխանությունների հետ կառուցողական գործընկերության շրջանակներում երկկողմ հարաբերություններն ամրապնդելու նպատակով»,- նշվում է կոմյունիկեում։
Ինչպես ասվում է փաստաթղթում, ԵԽ դիտորդները նշել են, որ ընտրություններն անցել են խաղաղ և պատշաճ ձևով։ Այդուհանդերձ, ԵԽ-ը մտահոգություն է հայտնել քաղաքացիական հասարակության անդամների, քաղաքական ընդդիմության ու ակտիվիստների ձերբակալման կապակցությամբ։











































