Համացանցում հայտնվել են «Աստղային պատերազմներ» ֆիլմի նկարահանման հրապարակից լուսանկարներ, գրում է bigpicture.ru-ն:
Ֆիլմի նկարահանումները տեղի են ունենում Աբու-Դաբիում: Եվ չնայած գլխավոր հերոսները կադրերում չեն երևում, այդ լուսանկարներից կարելի է ենթադրել, թե ինչ է սպասվում երկրպագուներին նոր ֆիլմում: Ռեժիսոր Ջ.Ջ. Աբրամսը նկարահանումները անցած ամիս է սկսել, սյուժեն դեռ հայտնի չէ, սակայն այս լուսանկարները փաստում են, որ այս ֆիլմում հեղինակները վերադառնում են սագայի սկզբնական ոճին: Շատերը կարծում են, որ Աբու-Դաբիի դեկորացիաները հիշեցնում են Տատուին մոլորակը՝ Լյուք Սքայուոքերի հայրենիքը:










































