ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունել է Վրաստանի ներկայացրած բանաձի նախագիծը՝ վրացական օկուպացված տարածքների՝ Աբխազիայի ու Ցխինվալի շրջանի բնակիչների վերադարձի իրավունքի մասին, տեղեկացնում է «Գրուզիա օնլայնը»։
Փաստաթղթին կողմ է քվեարկել 69, դեմ՝ 13 երկիր։
2008 թվականին նախաձեռնած բանաձևը Վրաստանը Գլխավոր ասամբլեայի քննարկմանն է ներկայացրել հաջորդող բոլոր տարիներին, և տարեցտարի բանաձևը պաշտպանող երկրների թիվն ավելացել է։









































