«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով Ոստիկանության Շենգավիթի բաժնի պետ Վահե Մամիկոնյանն այսօր ազատվել է աշխատանքից: Նույն տեղեկությունների համաձայն նա զեկուցագիր է գրել, որ հեռանում է համակարգից, իսկ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը հաստատել է այն:
Նշենք, որ Վահե Մամիկոնյանը ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի փեսան է: