Կատալոնական «Բարսելոնա»-ի նախկին կիսապաշտպան Սեյդու Կեյտան դարձավ «Ռոմա»-ի ֆուտբոլիստ: Նա հռոմեական ակումբի հետ այսօր ստորագրել է պայմանագիր, որն ուժի մեջ կլինի մինչև 2015 թվականի հունիսի 30-ը: Այս մասին հաղորդում է «գայլեր»-ի պաշտոնական կայքը:
Պետք է նշել, որ 34-ամյա ֆուտբոլիստը մինչև վերջերս հանդիսանում էր «Վալենսիա»-ի ֆուտբոլիստ: Իսպանիայի 2013/14թթ առաջնությունում նա մասնակցել է 11 հանդիպման (9-ը` մեկնարկային կազմում)` իր հաշվին գրանցելով 1 գոլ և 4 դեղին քարտ:
Հիշեցնենք, որ «Ռոման»-ն Իտալիայի ավարտված առաջնությունը եզրափակել է մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականում:








































