Ամերիկյան մալուխային Lifetime ալիքը գործարկում է նոր ռեալիթի շոու՝ Born in the Wild, որի հերոսուհիները պետք է ծննդաբերեն առանց կողմնակի օգնության: Գաղափարի հեղինակները ոգեշնչվել են YouTube-ի հայտնի տեսահոլովակից, որտեղ կինը ծննդաբերում է արևադարձային լողափին, հայտնոիմ է Mirror-ը:
Շոկային տեսանյութը, որը նկարահանվել է 2013-ի փետրվարին, կես տարում հավաքել է ավելի քան 20 մլն դիտում:
Lifetime-ի ներկայացուցիչները որոշել են բեմադրել «վայրի ծննդաբերություն»՝ խոստանալով, որ նկարահանումները տեղի են ունենալու անտառներում, անապատներում ու Ամերկայի այլ անմարդաբնակ վայրերում:
Ընդ որում՝ «հարթակում» չեն լինելու ոչ բուժքույրեր, ոչ էլ բժիշկներ:
Հերոսուհիները դառնալու են կանայք, որոնք պատրաստ են «ամեն ինչ անել ինքնուրույն», ասվում է նախագծի մամլո հաղորդագրությունում:










































