Շոտլանդացի գիտնականները լազերային սպեկտոսկոպիայի միջոցով գրանցել են սպիտակուցի՝ լիզոցիմի ֆերմենտի թրթռումը, որը պաշտպանում է բակտերիաներից: Բացահայտման մասին նշված է Nature Communications ամսագրում:
Հետազոտողները տեսել են, որ սպիտակուցի մոլեկուլը թրթռում է ինչպես զանգակ՝ մի քանի տերահերց հաճախականությամբ, այսինքն՝ մի քանի միլիոն հերց:
Նրանք ենթադրել են, որ այդ թրթռումն ապահովում է էներգիայի փոխանցումը մոլեկուլով:
Մի քանի պիկովայրկյանում սպիտակուցի մոլեկուլը փոխում է ձևը, որպեսզի միանա այլ մոլեկուլների հետ, օրինակ՝ թթվածնի մոլեկուլի հետ:









































