Անգլիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Պոլ Սքոուլզի կարծիքով` Ռոյ Հոջսոնի սաները իրավունք չունեն թերագնահատել Անդրեա Պիրլոյի հնարավորությունները:
Նա մտաբերել է «Եվրո-2012»-ը, որի քառորդ եզրափակիչի շրջանակներում անգլիացիները ոչ-ոքի խաղացին իտալացիների հետ և դուրս մնացին մրցապայքարից հետխաղյա 11 մետրանոցների արդյունքներով:
«Պիրլոն մեծագույն խաղարկող է: Ժամանակ տվեք Անդրեային, և նա կոչնչացնի ձեզ: Չենք կարող թույլ տալ կրկնել 2012 թվականի սխալները, երբ ստիպված էինք հատուցել Պիրլոյին ոչ պատշաճ գնահատական տալու համար: Պիրլոն ճանաչված վազորդ չէ, բայց այդ օրը նա վազել էր 11.58 կիլոմետր` ավելի շատ, քան Անգլիայի ընտրանու ցանկացած ֆուտբոլիստ»,- նշել է Սքոուլզը:










































