Walt Disney-ը երեկ հայտնել է «Աստղային պատերազմների» երկրորդ ֆիլմի ռեժիսորի անունը: Եվ այսպես՝ «Աստղային պատերազմների» երկրորդ սփին-օֆի ռեժիսոր է դառնալու 30-ամյա Ջոշ Տրանկը:
«Սփին-օֆ» հասկացությունը միավորում է գեղարվեստական ստեղծագործությունները, որոնց հիմնական գործող հերոսները դառնում են այն կերպարները, որոնք որպես գործող անձ են անցնում կամ օրիգինալ ֆիլմում, կամ այլ թեմատիկ սյուժեով գրքում:
«Մեզ շատ հաճելի է հրավիրել Ջոշ Տրանկին մեր ընտանիք»,- հայտարարել են Walt Disney-ի ներկայացուցիչները:
Տրանկի խոսքով՝ սագայի նկարահանումներին միանալը իր գլխավոր երազանքն էր:










































