Հոլիվուդյան դերասանուհի Քեմերոն Դիասը հանրությունից չի թաքցրել իր նոր ընկերոջը: 41-ամյա գեղեցկուհու սիրտը գրավել է Good Charlotte խմբի կիթառահար և բեք-վոկալիստ Բենջի Մեդենը, ով խմբի վոկալիստ Ջոել Մեդենի երկվորյակ եղբայրն է՝ հայտնում է viva.ua-ն:
Պապարացիները նոր աստղային զույգի մի քանի լուսանկարներ են արել Նյու Յորքում: Քեմերոնն ու Բենջին չեն թաքցրել իրենց նուրբ զգացմունքներն ու քաղաքում զբոսնել են միմյանց ձեռք բռնած:
Նշենք, որ ավելի վաղ ռոքերը սիրավեպեր է ունեցել հայտնի գեղեցկուհիներ Փերիս Հիլթոնի, Հոլի Մեդիսոնի, Մայլի Սայրուսի հետ:












































