«Ռուսաստանի ուղղաթիռներ» հոլդինգը և իտալական AgustaWestland-ը սառեցրել են թեթև ուղղաթիռի համատեղ մշակման նախագիծը: Այս մասին հայտնում է Kommersant-ը: Եվս մեկ անգամ ուսումնասիրելով շուկան՝ գործընկերները եկել են եզրակացության կոմերցիոն առումով հաջող արտադրանք ստեղծելու անհնարինության մասին:
Ռուսական ընկերությունում վստահեցնում են, որ որոշումը կապված չէ ԵՄ պատժամիջոցների հետ և չի անդրադառնա կողմերի հետագա համագործակցության վրա:
Նախագծի իրականացման մեկնարկի մասին շրջանակային համաձայնագիրը կողմերը ստորագրել են 2012 թվականին: Սերիական արտադրության սկիզբը ծրագրված էր 2015 թվականին:
Նոր ուղղաթիռը ծրագրվում էր թողարկել մերձմոսկովյան Տոմիլինո բնակավայրում գտնող HeliVert համատեղ ձեռնարկությունում, որտեղ արդեն հավաքվում են AW139 բազմաֆունկցիոնալ ուղղաթիռները:









































