Saturday, 18 07 2026
Կրակոցներ՝ Մուրացան փողոցում. կա զոհ
23:10
Sotheby’s-ի աճուրդում վաճառքի կհանվի պատմության ամենաթանկ դինոզավրերից մեկը
Այգեշատում 36-ամյա վարորդն ավտովթարից հետո վրաերթի է ենթարկել 11-ամյա հետիոտնի
22:50
Իրանի առաջնորդը կասկածի տակ է դրել ԱՄՆ նախագահի ստորագրության վստահելիությունը
Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա․ Պապոյան
22:30
ԱՄՆ-ի հնարավոր հարվածի դեպքում կոչ է արվել տարհանել Դուբայի և Աբու Դաբիի օդանավակայանները
Մուրացանի փողոցում դի է հայտանբերվել․ ՆԳՆ
Նյու Յորքում քննարկում են Նեթանյահուի հնարավոր ձերբակալությունը
«Ֆեստիվառի» տոնական մեծ համերգը` Թալինում
21:50
Wildberries-ը հայտարարել է վաճառողներին տրամադրվող փոխհատուցումների մշակման մասին
ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետներին են ներկայացվել COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու անելիքները. ԱԳՆ խոսնակ
21:30
Իրանը լուրջ վնաս է պատճառել Քուվեյթի նավթավերամշակման գործարանին
Թոխմախի գերեզմանոցում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու դի. shamshyan.com
21:10
Կոնգոյում 864 մարդ է մահացել էբոլա վիրուսից
Ռուսաստան-Չինաստան ռազմավարական դաշնակցությունը «ճեղք» է տալիս
20:50
Իրանի նախագահը կմասնակցի Հնդկաստանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին
Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի
20:30
Քուվեյթը հայտնել է նավթային օբյեկտի վրա Իրանի հարձակման մասին
Սպանությանն օժանդակող 2 ոստիկանները կալանավորվել են․ՔԿ
Թուրքիայի ԱԳ նախարարը Կատարում կքննարկի Հորմուզի նեղուցի անվտանգության հարցը
20:00
Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում
19:50
Օլիմպոսը՝ Համաշխարհային ժառանգության կարգավիճակի ճանապարհին
Հիշարժան օր Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում
19:30
Իրանը դադարեցրել է Միացյալ Նահանգների հետ հուշագրով ստանձնած պարտավորությունների կատարումը
Միջին նորոգման աշխատանքներ՝ Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ
Wildberries-ը հայտարարություն է տարածել
Ֆրանսիայի դեսպանատունը հաստատել է հուլիսի 14-ի ընդունելությանը հյուրերի թունավորման փաստը
18:50
50 զոհ, 500 վիրավոր՝ Իրանում ԱՄՆ-ի ավիահարվածների հետևանքով
Ժաննա Անդրեասյանը ֆրանսահայ դերասան Սիմոն Աբգարյանին պարգևատրել է ԿԳՄՍՆ-ի ոսկե մեդալով
18:30
Զելենսկին դիտարկում է Սիրսկու հրաժարականը․ FT

Արման Սահակյանը չի ուզում մեղավորների անուններ տալ

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արման Սահակյանը:

– Պարոն Սահակյան, Դուք բիզնես սեփականություն ունեցող պաշտոնյա եք և տեղյակ եք, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանը խաղի հավասար կանոններ ստեղծելու մասին հայտարարություն է արել: Մինչև այժմ ի՞նչ կանոններ են գործել բիզնես ոլորտում, և այսուհետ ի՞նչ փոփոխություններ է անհրաժեշտ անել:

– Քանի որ բիզնես դաշտը գործող օրգանիզմ է և անընդհատ վերակառուցվելու կամ ավելի դրական փոփոխությունների կարիք ունի, ես ողջունում եմ վարչապետի կոչը: Բնականաբար հավասար խաղի պայմանները կամ ստվերի հնարավորինս նվազումը երկրին տնտեսական զարգացումներ կբերի, կբերի ներդրումային ավելի բարենպաստ իրավիճակ: Այդ առումով շատ ողջունում եմ այդ հայտարարությունը:

– Այսինքն՝ մինչև հիմա գործարար ոլորտում չի՞ եղել այդ հավասար դաշտը:

– Ամեն տարի ավելի դրական տեղաշարժ եղել է: Եվ հուսով եմ, որ վարչապետի որդեգրած խիստ մոտեցման արդյունքը շատ շուտ կերևա:

– Իսկ վարչապետի այդ հայտարարությունից հետո փոփոխություն նկատե՞լ եք այդ դաշտում, արդեն ստեղծվո՞ւմ է այդ հավասար դաշտը:

– Վարչապետի հայտարարությունը եղել է ընդամենը 20 օր առաջ: Կարծում եմ, որ այդ ընթացքում հրաշքներ չեն լինում: Հուսով եմ, որ ժամանակի մեջ բոլորս էլ կտեսնենք փոփոխությունը:

– Հ. Աբրահամյանն ասաց, թե հուլիսի 1-ից նոր սկսելու ենք նոր խաղի կանոններով աշխատել: Դուք Ձեր բիզնեսում ի՞նչ փոփոխություններ եք անելու:

– Ես անձամբ չեմ կառավարում իմ բիզնեսները, բայց լինելու է այնպես, ինչպես եղել է մինչ այդ: Այն ընկերությունները, որտեղ ես սեփականատեր եմ, մաքուր դաշտում են: Մեր ընկերությունները ստվերում չեն եղել:

– Գործող կառավարման համակարգում հնարավո՞ր է ստվերը կրճատել:

– Գլխավորը ցանկության գոյությունն է, մնացածն արդեն տեխնիկայի հարց է: Ես կարծում եմ՝ այո, հնարավոր է: Ամեն դեպքում վարչապետը նկատի ունի փաստաթղթաշրջանառության պակասը: Այն մարդիկ, ովքեր ձգտում են մաքուր և օրինակելի ընկերություններ ունենալ, կարծում եմ, նրանց այդ կոչը դուր է եկել:

– Եթե հայտարարվում է, որ պետք է հավասար դաշտ ստեղծել, ուրեմն նախկինում այդպես չի եղել: Սա չի՞ նշանակում, որ ստվերի հիմնական պատասխանատուները պետական կառույցներն են:

– Ո՛չ, դուք ուզում եք, որ ես մեղավորների անուններ տամ: Այդպիսի բան չկա: Գլխավորն այն է, որ միտումը կա, այն դեպի դրականն է գնում, և ցանկացած գործարար էլ ուզում է ավելի կանխատեսելի ու հասկանալի դաշտում աշխատել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում