Հայտնի Քրիս Ջենների դուստրը՝ Քորթնին, և Սքոթ Դիսիկը պատրաստվում են երրորդ անգամ դառնալ ծնողներ՝ հայտնում է US Weekly ամսագիրը:
Ըստ հեռուստաաստղին մոտ աղբյուրի՝ Քորթնին իր հղիության մասին վերջես է իմացել. «Նրա հղիության առաջին ամիսներն են: Դա պլանավորված էր: Քորթնին միշտ ցանկացել է շատ երեխաներ ունենալ: Նրանք դեռ չգիտեն երեխայի սեռը, միայն ուզում են, որ նա առողջ լինի»:
Ամուսինների երրորդ երեխան, հավանաբար, լույս աշխարհ կգա դեկտեմբերին:
Հիշեցնենք՝ Քորթնին ու Սքոթը հանդիպում են 2007 թվականից: Նրանք ունեն 2 երեխա՝ Մեյսոն Դեշ Դիսիկը և Պենելոպա Սքոթլենդ Դիսիկը:
Սքոթ Դիսիկը և Քորթնի Քարդաշյանը


Քորթնի Քարդաշյանը՝ երեխաների հետ

Քորթնին հղի է՝ US Weekly ամսագրի նոր համարը











































