Կառավարության շենքի առջև այսօր հերթական բողոքի ակցիան էին անցկացնում Երևանի տարբեր թաղամասերի խաբված բնակիչները:
Ամիրյան 4/18 շենքի խաբված բնակչուհին «Առաջին լրատվական»-ին պատմեց, որ իր ամուսինը եղել է Արցախյան պատերազմի մասնակից, իսկ այսօր նույնիսկ դա հաշվի չառնելով՝ փողոց են նետել միայն նրա համար, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այդ տարածքում հյուրանոց կառուցի:
«Մեր տանն ապրում էինք, ղարաբաղցիներն եկան, մեզ գաղթական սարքեցին: Սա երկիր չէ, մինչև այս ղարաբաղյան կլանը չվերանա, մենք այսպես էլ կմնանք:
Մանրամասները՝ մեր տեսանյութում:








































