Նախօրեին Հռոմում կայացել է Ciak Magazine սնդուսափայլ ամսագրի երեկույթը: Բելուչին եղել է հրավիրյալների թվում: Հանդիսության ընթացքում 49-ամյա դերասանուհուն մրցանակ է շնորհվել կինեմատոգրաֆիայում ունեցած ավանդի համար՝ հայտնում է spletnik.ru-ն:
Արարողության համար դերասանուհին ընտրել է դասական սև զգեստ՝ Մոնիկան փայլել է Dolce&Gabbana նորաձևության տան ժանյակավոր զգեստով: Նրա կերպարը ամբողջացրել են սև բարձրակրունկներն ու նույն գույնի պայուսակը:
Իտալական պարբերականի ամենամյա մրցանակաբաշխությունը անցկացվում է 1986-ից:









































