Վաղը՝ հունիսի 6-ին, շուրջ 7000 դիմորդներ միասնական քննություն կհանձնեն «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայից: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ԳԹԿ արտաքին համագործակցության բաժնի պետ Արա Իսպիրյանը:
Քննությունն անցկացվելու է բոլոր 34 քննական կենտրոններում, քննասենյակները հարդարված են, արձանագրությունները՝ կազմված, բոլոր քննական կենտրոններում առնվազն չորս տեսանկարահանող սարք կա, խլացուցիչ սարքեր ևս տեղադրված են»,- մանրամասնեց Արա Իսպիրյանը:
Երևանում կա 10 քննական կենտրոն՝ ԵՊՀ, ԵՊԲՀ, ԵՊՏՀ, թիվ 62, 170, 189, 190, 195, 196, 197 ավագ դպրոցներ և թիվ 177 հիմնական դպրոց: «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայից Երևանի քննական կենտրոններում քննություն կհանձնեն շուրջ 2500 դիմորդներ:








































