Հունիսի 4-ին Բոդրումում կայացել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի հանդիպումը՝ հայտնում է Trend-ը:
Հանդիպման ժամանակ նրանք գոհունակություն են հայտնել Թուրքիայի և Ադրբեջանի միջև բոլոր ուղղություններով բարեկամական և եղբայրական հարաբերությունների հաջող զարգացման առնչությամբ, նաև վստահություն հայտնել, որ ռազմավարական համագործակցությունը կընդլայնվի նաև հետագայում:
Ընդգծվել է, որ թյուրքալեզու երկրների համագործակցության խորհրդի IVգագաթնաժողովը ներդրում կունենա թյուրքալեզու ժողովուրդների և երկրների միջև տարածաշրջանային կապերի և համագործակցության հետագա ընդլայնման գործում:
Զրույցի ժամանակ կարծիքներ են փոխանակվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող երկկողմ և այլ հարցերի շուրջ:









































