Հայ Յեղափոխական Դաշնակցության Բյուրոն դատապարտում է Հալեպի հայաբնակ թաղամասերի վրա վերջին օրերին հետզհետե ուժգնացող հարձակումները։
ՀՅԴ Բյուրոյի տարածած հայտարարության մեջ, մասնավորապես ասվում է. «Արդեն կասկած չի մնում, որ Սիրիայի իշխանություններին իբրև ընդդիմություն հանդես եկող ուժերի թիրախը բացառապես հայաբնակ թաղամասերն են:
Կան փաստեր, որ Հալեպի հայաբնակ թաղամասերի վրայ սաստկացած հարձակումները խրախուսում են հատկապես Թուրքիայի կողմից։
Դիմում ենք ընդդիմադիր այդ ուժերի վրա ազդեցություն ունեցող բոլոր, հատկապես Արևմտյան պետություններին՝ անմիջապես իրենց լծակները օգտագործելով դադարեցնել հայաբնակ թաղամասերի վրա հարձակումները: Հակահայ հարձակումներին և գործած ոճրագործությանը մեղսակից կհամարվեն հովանաւորող բոլոր այն պետությունները, որոնք առաջքը չեն առնի այդ արարքների։
Կոչ ենք անում Սիրիայի իշխանություններին, անհրաժեշտ միջոցները ձեռնարկել՝ հատկապես քրիստոնյա անզեն փոքրամասնությունների ֆիզիկական անվտանգությունն ապահովելու համար։
Կոչ ենք անում նաև համայն հայությանը՝ հնարավոր բոլոր միջոցներով սատարել հակահայ արարքների դադարեցմանը ուղղված Հ.Յ.Դ. Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների նախաձեռնություններին»








































