Չինաստանի Չանանյա համալսարանի մասնագետները հրապարակել են հետազոտություն, որից պարզ է դառնում, որ լեռներն ու բլուրները գետնին հավասարեցնելու պետական քաղաքականությունը կհանգեցնի լուրջ բնապահպանական խնդիրների: Այս մասին հայտնում է Nature-ը:
Ինչպես նշում են հետազոտողները, լեռների աննախադեպ հարթեցումը կառաջացնի հողերի էրոզիա, մթնոլորտային աղտոտվածություն և հեղեղումներ:
Պեկինը զբաղվում է ռելիեֆի փոփոխմամբ՝ արագ աճող քաղաքի համար տարածքն ընդարձակելու համար:
Հետազոտության հեղինակնեըր չինական իշխանություններին կոչ են անում հնարավորինս շուտ հրաժարվել այդ քաղաքականությունից և ռիսկերի մոդելավորման համար փորձագիտական խորհուրդ ստեղծել:









































