«Հրապարակ»-ը գրում է. «Երեկ նոր տեղեկություններ ստացանք Վերնիսաժի միջադեպից: Պարզվում է, Գոռ Առաքելյանը՝ Յուվեցի Կարոյի փեսան, դրսում քաշքշուկից ու վիրավորանքներից զայրացած, գնացել է դեպի մեքենան, որ զենքը բերի: Վիճող կողմը, հասկանալով, նետվել է նրա ետևից, բայց վերջինս, նստելով մեքենան, «սեկրետները» գցել է:
Ախալքալաքցիք սկսել են մեքենան ջարդել: Ապա Առաքելյանը բացել է մեքենայի դուռն ու սկսել է կրակել, ընդ որում՝ մեկին հետապնդել է ու կրակել ետևից: Անկանոն կրակոցների պատճառով էլ պատահական մարդիկ են վնասվել:
Տեղեկացանք նաև, որ Կարո Կարապետյանն, օրերս գնացել է հիվանդանոց և փող առաջարկել երկու վիրավորներին: Ու թեև նրանք Վերնիսաժում կանգնելով են օրվա հացը վաստակում, բայց հրաժարվել են փողից և բողոքելու մտադրություն էլ չեն հայտնել»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Լուսանկարը՝ Hetq.am-ի










































