ԱՄՆ-ը կաշխատի Պաղեստինի ազգային համաձայնության նոր կառավարության հետ: Այս մասին գրում է ITAR-TASS-ը` վկայակոչելով ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիին:
Ելույթ ունենալով Լիբանանի մայրաքաղաք Բեյրությում` Քերրին նշել է, որ ԱՄՆ-ն այդ կառավարության հետ կաշխատի «ըստ անհրաժեշտության» և ամեն օր կստուգի նրա քաղաքականությունը, որպեսզի այն «շրջանակներից դուրս չգա»:









































