Ջոն Լենոնի ինն էջանոց ձեռագիրը Նյու Յորքի Sothebys աճուրդում վաճառվել է 209 հազար դոլարով, գրեթե չորս անգամ ավել սկզբնական գնից, աճուրդի տան տվյալներն է մեջբերում RIA Novosti-ն:
Ինչպես նշում է Sothebys-ը՝ Ջոն Լենոնի նկարների և ձեռագրերի նման մասշտաբի հավաքածուն առաջին անգամ է աճուրդի հանվել: Բոլոր նյութերը վերաբերում են Լենոնի երկու գրքերին՝ In His Own Write և A Spaniard in the Works, որոնք ստեղծվել են 1964-1965 թթ: Կատարողն անձամբ է այդ փաստաթղթերը փոխանցել խմբագիր Թոմ Մեսչլերին:









































