ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին չորեքշաբթի Լիբանան այցի ժամանակ հայտարարել է, որ նախօրեին Սիրիայում տեղի ունեցած ընտրություններն «անիմաստ են», և Վաշինգտոնը մտադիր չէ ճանաչել դրանց արդյունքները:
«Ինչ վերաբերում է Սիրիայի, այսպես կոչված, ընտրություններին, դրանք ընտրություններ չեն: Այդ ընտրություններն ամբողջությամբ զրո են: Ընտրությունները, որոնցում միլիոնավոր քաղաքացիներ չեն կարող քվեարկել, ընտրություն չունեն, ընտրություններ չեն»,- հայտարարել է նա:
«ԱՄՆ-ը չպետք է որոշի՝ երբ և ինչպես նախագահ Բաշար Ասադը կլքի իր պաշտոնը: Այդ որոշումը սիրիացիներինն է»,- հավելել է նա:









































